Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

«The Telegraph». քաղցկեղից խուսափելու համար պետք է ամեն օր ցածր դոզայով ասպիրին խմել

«The Telegraph». քաղցկեղից խուսափելու համար պետք է ամեն օր ցածր դոզայով ասպիրին խմել

«The Lancet» գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն, երեք տարի ասպիրինի կանոնավոր օգտագործումը զգալիորեն կրճատում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Այս մասին տեղեկացնում է «The Telegraph» պարբերականը:

Գիտնականները պարզվել են, որ այս էժան դեղամիջոցը ոչ միայն կանխարգելում է քաղցկեղի զարգացման առաջին փուլն, այլև նպաստում է, որպեսզի քաղցկեղը չտարածվի մարմնով մեկ:

Երեք տարի կանոնավոր կերպով 0.75մգ ասպիրին ընդունողների 19%-ի մոտ կրճատվել է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, իսկ 5 տարի օգտագործողների մոտ 30 %-ով:

«Այս տվյալները ցույց են տալիս, որ պետք է ամեն օր ցածր դոզայով ասպիրին խմել»,- նշել է հետազոտության ղեկավար Փիթեր Ռոսվելը:

Ռոսվելը համոզված է, որ ասպիրինը պետք է ներառել քաղցկեղի բուժման դեմ կիրառվող դեղամիջոցների ցանկում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ