Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Հասուն տարիքում քաղցկեղով երեխա ունենալու հավանականությունը մեծ է

Հասուն տարիքում քաղցկեղով երեխա ունենալու հավանականությունը մեծ է

«Վերջին տարիներին չի գրանցվել քաղցկեղով հիվանդ երեխաների աճ, չնայած քաղցկեղով հիվանդացության աճ ընդհանուր առմամբ գրանցել է: Մեծ տարիքում քաղցկեղի դեմ կանխարգելիչ միջոցները հաճախ լուսաբանվում են, իսկ փոքրերինը` ոչ, բայց ամեն դեպքում առաջնայինը առողջ ապրելակերպն է»,- ասում է Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանը:

Դեռևս հայտնի չէ, թե ինչն է նպաստում երեխաների մոտ քաղցկեղի առաջացմանը, բայց ուռուցքաբանը փաստում է, դրանում իր դերակատարումն ունեն թե շրջակա միջավայրի աղտոտվածությունը, թե ժառանգական նախատրամադրվածությունը:

«Ոչ միայն հղիության շրջանում, այլ ընդհանրապես, երիտասարդ կինը պետք է զերծ լինի վնասակար սովորություններից: Իսկ արդեն հղիության շրջանում ճառագայթումն արգելվում է: Քաղցկեղով երեխա ունենալու հավանականությունը հատկապես մեծանում է ավելի հասուն տարիքում հղիանալու դեպքում»,-նշեց Գ. Բադալյանը:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ