ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
«Կրծքագեղձի քաղցկեղը ոչ միայն տարածված է Հայաստանում, այլև երիտասարդացել է»

Վիճակագրությունը վկայում է` ինչպես և ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը ոչ միայն տարածված է, այլև, ցավոք, երիտասարդացել է. «Ունենք աղջիկ, որը 21 տարեկանում արդեն քաղցկեղ ունի` տարածված թևատակերում, ավշային հանգույցներն էլ են ախտահարված: Եվս մեկը 25 տարեկան է, ամուսանացած չէ և ընդհանրապես պետք է պատկերացում էլ չունենար, թե ի՞նչ կրծքի քաղցկեղը, բայց … »,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը` ավելացնելով, որ 28 տարեկանից բարձր ավելի լուրջ վիճակագրային պատկեր ունենք:
Խոսելով ազգաբնակչության շրջանում սեփական առողջության նկատմամբ գիտակցության բարձրացման ու հետազոտվողների թվի ավելացման մասին, ՀԱԱ կենտրոնի գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ եթե նախկինում կենտրոն հետազոտման էին գալիս օրական 3-5 կին, ապա ,օրինակ, երեկ 100 կին են հետազոտել ու սպասարկել. «Հասկանալի է, որ եթե գիտակցությունը սեփական առողջության նկատմամբ ազգաբնակչության մոտ աճել է, ապա աճել է նաև կոնկրետ մեր կենտրոնում ախտորոշվող` կրծքի և արգանդի պարանոցի քաղցկեղի վիճակագրությունը»,- նշեց նա:
Ըստ այդմ, կենտրոնի բացման օրվանից`1997 թ. սկսած, կատարվել է 220 հազար 367 հետազոտություն` ամեն տարի հետազոտվում է շուրջ18 հազար կին: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է շուրջ 7000 կանանց մոտ, իսկ հետազոտվածների ավելի քան 73 հազարի մոտ առկա է կրծքագեղձի բարորակ ախտահարում:
«Ընդհանուր առմամբ 40-60 տարեկան կանանց մոտ է տարածված քաղցկեղը, քանզի դա պայմանավորված է թե’ հետկլիմակտերիկ շրջանով, թե’ հորմոնալ ֆոնի փոփոխմամբ»,- պարզաբանեց Խ.Հակոբյանը:
Ի դեպ, հետազոտվածների թվում հայտնաբերվել են նաև 24 տղամարդ, որ ևս հիվանդ են քաղցկեղով, իսկ մոտ 300 տղամարդ էլ ունեն բարորակ գոյացություններ կրծքում: Ինչ վերաբերում է այն 7 հազար կանանց, ում մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, ապա տիկին Հակոբյանը նշեց, որ այդ թվից 2500 կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը եղել է շատ վաղ փուլում և վիրահատական միջամտությունից հետո հույս կա, որ կրկնվելու միտում չի արձանագրվի:
Նա հպարտությամբ է նշում, որ մինչև 1997թ-ը Հայաստանում, մասնագետներից բացի, ոչ ոք մամոգրաֆիայի մասին տեղյակ չէր և եթե առողջական խնդիր էր լինում, ապա հայ կինը ռենտգեն ինստիտուտում էր անցնում հետազոտություն, որը, սակայն, ամենևին էլ ունակ չէր կանխարգելիչ դեր խաղալ: Ու թեև վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ խնդիրն առկա է, մյուս կողմից դա նշանակում է, որ հետազոտվելով կանայք կարողանում են ժամանակին հիվանդությունը կանխել:
Խ.Հակոբյանը նշեց, թե անցել են այն ժամանակները, որ մարզի կանայք բժշկի հասնում էին միայն այն ժամանակ, երբ առողջական լուրջ խնդիրների առաջ էին կանգնում` մարզկենտրոնն է հեռու, լավ մասնագետներ չկան և այլ պատճառաբանությամբ. «Ուրախալի է, որ մեր այցելուների մեջ մեծ է նաև մարզերից եկած կանանց թիվը, իսկ բացի այդ էլ, կենտրոնը բարի ավանդույթ ունի` ամիսը մի քանի անգամ մեր շարժական սարքավորումներով մասնագետները լինում են մարզերում ու անվճար հետազոտում կանանց»:
Նույն կերպ կանայք լավ ընդունեցին կենտրոնի մյուս ծրագիրը` արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված հետազոտությունների ներդրումը` այսպես կոչված Pap- թեստը, որն արդեն հնարավորություն է տվել 50 կնոջ կյանք փրկել. «Նրանք ընդհանրապես էլ չէին պատկերացնում, որ արգանդի քաղցկեղ կարող են ունենալ, որովհետև ոչ մի սիմպտոմատիկա չունեին ու առողջ էին…բայց դա առայժմ, քանզի հետազոտելուց հետո պարզ դարձավ, որ նրանք A տիպի բջիջներ ունեն և ամենաուշը երկու-երեք տարի անց արգանդի քաղցկեղից մահանալու էին»:
Նշենք, որ հետազոտելուց զատ, կենտրոնն ունի նաև համապատասխան սարքավորում, որը մաքրում է արգանդի պարանոցը ու ընդամենը երկու շաբաթ հետո կինը կարող է ապրել լիարժեք կյանքով:
Ինչ վերաբերում է գներին, ապա Խ.Հակոբյանը նշեց, որ կենտրոնում թանկ պրոցեդուրա չկա և, օրինակ, գինեկոլոգիականների մեջ ամենաթանկը 15-20 հազար արժե, իսկ մամոգրաֆիան` 11 հազար. «Կյանք փրկելու դիմաց դա, կարծում եմ, ծիծաղելի թիվ է», - հավելեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, կենտրոնում անվճար հետազոտվելու հնարավորություն է ընձեռվում հաշմանդամ, բազմազավակ, ինչպես նաև զոհված ու կռված ազատամարտիկների կանանց համար:

Կարդացեք նաև

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...


Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...


«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...


Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...


«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...


Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն