Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Հետազոտողները ստամոքսի քաղցկեղի վաղ ախտորոշման պարզ միջոց են մշակում

Հետազոտողները ստամոքսի քաղցկեղի վաղ ախտորոշման պարզ միջոց  են մշակում

Վրաստանի համալսարանի հետազոտողները հաստատում են, որ քաղցկեղի վաղօրոք որոշումը կարող է այնքան պարզ դառնալ, որքան հղիության թեստը:
Երկու հետազոտություններում, որոնք հրապարակվել են PloS ONE ամսագրում, հայտնաբերվել են մեզի մեջ սպիտակուցներ, որոնց աստիճանը խոսում է ստամոքսի քաղցկեղի առկայության մասին: 


Առողջ մարդկանց մեզի 21 նմուշից  միայն երկուսում այս սպիտակուցը չկար: Ստամոքսի քաղցկեղով հիվանդների մեզի  21 նմուշներից միայն մեկն էր, որ ուներ այս սպիտակուցի բարձր մակարդակ, մյուսները կամ ցածր էին կամ` զրոյական: Այս պահին հետազոտողներն աշխատում են 200 քաղցկեղով հիվանդ և 200 առողջ մարդկանց նմուշների վրա: Հետազոտողներն ասում են. «Եթե այս սպիտակուցն ունի 10-15% սխալվելու հավանականություն` 21-ը 21-ի դեմ հետազոտության մեջ, ապա կարելի է համարել, որ մենք գտել ենք ստամոքսի քաղցկեղի, հնարավոր է նաև, քաղցկեցի այլ տեսակների ախտորոշման լավ ձև»:


Այժմ, երբ հետազոտողները գտել են սպիտակուցային ախտանիշը, պետք է մեթոդ մշակել, որի ժամանակ մեզը թեստի թղթիկին կպնելուց փոխում  է գույնը` նման հղիության թեսթի աշխատանքին: Հետազոտողները հույս ունեն ավելի շատ սպիտակուցային ախտանիշներ գտնել, որպեսզի թեստի հստակությունը բարձրացնեն:

Սկզբնաղբյուր. medstream.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ