Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

«Ջոնսըն և Ջոնսըն»-ը կաջակցի «Միասին ընդդեմ կրծքի քաղցկեղի»

«Ջոնսըն և Ջոնսըն»-ը կաջակցի «Միասին ընդդեմ կրծքի քաղցկեղի»

Ապրիլի 20-ին «Ջոնսըն և Ջոնսըն» ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գլխավոր տնօրեն Արման Ոսկերչյանը մասնակցել է մամլո ասուլիսին, որը նախորդել է Էիվոն-ի հինգերորդ ամենամյա  «Միասին ընդդեմ կրծքի քաղցկեղի» երթին: Միջոցառման ժամանակ հայտարարվեց բժշկության բնագավառում համաշխարհային  առաջատար ընկերությունների հետ Էիվոն-ի (Avon) համագործակցության մասին, այդ թվում և «Ջոնսըն և Ջոնսըն»-ը:


Պարոն Ոսկերչյանը պատմեց ընկերության դերի մասին որպես ծրագրի գործընկեր. տալով ինֆորմացիա մաստեկտոմիա տարած կանանց ռեկոնստրուկտիվ վիրաբուժության մասին՝ կրծքագեղձի վերականգնում իմպլատանտների և սեփական հյուսվածքների օգնությամբ:


Արման Ոսկերչյանը պատասխանեց. «Ջոնսըն և Ջոնսըն» ընկերությունը Էիվոն-ի հետ համագործակցության ռազմավարության շրջանակներում իր փորձով կաջակցի «Միասին ընդդեմ կրծքի քաղցկեղի» ծրագրին այս դժվարին խնդրի հետ առնչված  կանանց առողջության վերականգնման ոլորտում»:


2009 թ. հունվարին «Ջոնսըն և Ջոնսըն»-ը ձեռք է բերել Մենթըր ընկերությանը, որը էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության բնագավառում համաշխարհային առաջատարներից է: Այս ընկերությունն առաջարկում է խնդրի լուծում, որն  ավելին է, քան պարզապես  կրծքի չափը փոխելը: Շնորհիվ իմպլատանտների և վերականգնման տեխնոլոգիաների` քաղցկեղ ունեցող շատ կանայք  կարող են ոչ միայն հաղթահարել այս հիվանդությունը, այլև վերադառնալ լիարժեք կյանքի:


Ոսկերչյանն ասաց. «Քիչ հիվանդներ գիտեն և, ցավոք, ուռուցքաբաններից քչերն են նրանց ասում, որ ավելի քան 70% կրծքի վիրահատություն տարած կանայք վերականգնել են կրծքագեղձը: Նման վիրահատություն Ռուսաստանում կատարում են 5% կանայք: Որոշներն իրենք են հրաժարվում վիրահատությունից: Նրանք չգիտեն, որ այս վիրահատության համար կառավարությունն ունի քվոտաներ: Իսկ հիվանդների մի մասը չի գնում վիրահատության, քանի որ գտնվում են միֆերի ազդեցության տակ»:


Կրծքագեղձի վերականգնումը դա վիրահատության արդյունքում կորցրած հյուսվածքների վերականգնումն է: Գործընթացը չի ավելացնում ուռուցքի կրկին զարգանալու ռիսկը և ուռուցքաբանորեն անվնաս է համարվում: Այն կատարել են կրծքի քաղցկեղով ավելի քան 70% կանայք ու այն կարող է կատարվել և՛ միաժամանակ ուռուցքի հեռացման հետ, և՛ դրանից հետո:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ