Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Բիսֆոսֆոնատները կանխում են ոչ միայն մեկ տեսակի քաղցկեղ

Բիսֆոսֆոնատները կանխում են ոչ միայն մեկ տեսակի քաղցկեղ

Գիտնականների միջազգային խումբը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում հաջողվել է ապացուցել, որ օստեոպորոզի դեմ դեղամիջոցի կիրառումը նպաստում է կոլոռեկտալ քաղցկեղի ռիսի գրեթե կիսով չափ նվազմանը:
Այս  հայտարարությունը արդարացիորեն վերաբերում է այն դեպքերին, երբ ոսկրի խտության կորուստը կանխող դեղամիջոցները՝ բիսֆոսֆոնները, կանոնավոր ձևով ընդունվել են հիվանդների կողմից ավելի քան մեկ տարվա ընթացքում:


Գիտնականների հավաստիացմամբ` այս դեղամիջոցի կիրառումը նվազեցնում է նաև կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը: Նոր մասշտաբային հետազոտության արդյունքները հրատարակվել են Journal of Clinical Oncology ամսագրում: Ինչպես հայտարարեցին գիտնականները, այն փաստը, որ բիոֆոսֆոնատները կանխում են ոչ միայն մեկ տեսակի քաղցկեղ, վկայում է դեղամիջոցի լայն սպեկտրի արդյունավետության տվյալները:


Այսօր բիոֆոսֆոնատների կոլոռեկտալ քաղցկեղի կանխման արդյունավետությունը հավասար է մոտ 60%-ի: Իսրայելցի գիտնականները կանխատեսում են, որ մոտ ապագայում հնարավոր կլինի բիոֆոսֆոնատների լայն տարածումը բնակչության շրջանակներում ո´չ միայն օստեոպորոզի, այլև քաղցկեղի կանխարգելման համար:


Անհրաժեշտ է նշել, որ կոլոռեկտալ քաղցկեղը ամենատարածված տեսակներից է: Արևմտյան երկրներում ամեն ամիս ախտորոշում է այս հիվանդության մոտ 12000  նոր դեպք, իսկ մահանում է` 4000 մարդ: Որպես կանոն, կոլոռեկտալ քաղցկեղի պատճառը ֆիզիկական ոչ ակտիվ վիճակն է և ոչ ճիշտ սնվելը:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ