Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Թոքերի քաղցկեղի դեպքում սոյան լավացնում է ճառագայթաթերապիայի ազդեցությունը

Թոքերի քաղցկեղի դեպքում սոյան լավացնում է ճառագայթաթերապիայի ազդեցությունը

Համաձայն Journalof Thoracic Oncology-ի նոր հրատարակության՝ հետազոտության սոյայի բաղադրիչը բարձրացնում է ճառագայթման հնարավորությունները թոքերի քաղցկեղի բջիջների սպանելու գործում:

 

Որպեսզի լավացնեն ճառագայթաթերապիայի արդյունքները, մենք ուսումնասիրում ենք սոյայի բնական, ոչ թունավոր բաղադրիչները, որոնք կոչվում են սոյայի իզոֆլավոններ: Այս մասին ասում է Դոկտոր Գիլդա Հիլլմանը Վեինայի համալսարանից:

 

Դրանք կարող են բարձրացնել քաղցկեղի բջիջների զգայունությունը ճառագայթի նկատմամբ՝ ճնշելով վերածնման մեխանիզմները, որոնք քաղցկեղի բջիջներն ակտիվացնում են իրենց պաշտպանելու համար: Դրանք կարող են գործել նաև որպես հակաօքսիդանտ նորմալ հյուսվածքներում, ինչը պաշտպանում է ճառագայթումից վնասվելուց: 

 

Ըստ Journalof Thoracic Oncology-ում հրատարակված հետազոտության արդյունքների՝ սոյայի իզոֆլավոնները բարձրացնում են ճառագայթման ժամանակ քաղցկեղի բջիջների վերացումը, արգելակելով ԴՆԹ-ի վերականգնվող մեխանիզմները, որոնք օգտագործում են քաղցկեղի բջիջները՝ վերականգնելու իրենց վնասվածքը:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ