Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Վլադիմիր Բալակինը հայտնեց ռուսական յուրահատուկ արագացուցչի մասին

Վլադիմիր Բալակինը հայտնեց ռուսական յուրահատուկ արագացուցչի մասին

Մարտի 30-ին տեղի է ունեցել ՌԱՍ-ի թղթակից անդամ, ФИАН ֆիզտեխնիկական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Բալակինի մամլո ասուլիսը, ուր նա խոսել է քաղցկեղի բուժման մեջ արագացնող տեխնիկաների կիրառման նոր մոտեցումների մասին: Ինչպես հայտնի է, Վլադիմիր Բալակինի գլխավորությամբ մասնագետները ստեղծել են պրոտոնների յուրահատուկ արագացուցիչ հինգ մետր տրամագծով:

Մոտավորապես հինգ տարի առաջ պարզ դարձավ, որ արագ պրոտոնների ճառագայթները ի զորու են արագ բուժել ուռուցքը՝ չվնասելով առողջ հյուսվածքները: Սակայն այս մեթոդը այդպես էլ մասսայական չդարձավ: Պրոտոնների բժշկական արագացուցիչները հսկայական կառույցներ են, առանձին էլեկտրոկայաններ, հսկա սառնարաններ և այլն:

Այս հսկաների համեմատ ռուս գիտնականների կողմից ստեղծված արագացուցիչը մի քանի մետր տրամագծով է:Եվ ոչ մի սառնարաններ, ենթակայաններ, միայն մի մարդ նստած  կառավարում է հեռակառավարման վահանակով:

Վլադիմիր Բալակինի խոսքերով, սովարաբար ուռուցքի բուժումը լինում է երկու երեք ուղղությամբ, իսկ այս նոր մեթոդով միանգամից կարելի է կազմակերպել նման 36-ը: Համակարգիչը ինքն է ընտրում անհրաժեշտ բուժման տարբերակը, որի համար օգտագործվում է ուրիշ ոչ մի երկրում գոյություն չունեցող ալգորիթմ: Սակայն սա դեռ ավարտը չէ, ճառագայթի էներգիան այնպիսին է, ինչպիսին մեծ արագացուցիչներինը: Համակարգիչը բացահայտում է ուռուցքի վիճակը և նրա տարբեր հատվածների համար սահմանում է համապատասխան դոզա: Բուժման ընթացքը կարճ է:

Ռուսական արագացուցչի ստեղծման համար օգտագործվել է այնքան վերահաղորդիչ, որ այսօր արդեն ստացվել  է 31 միջազգային արտոնագիր:

Պրոտոնային արագացուցչի թեմայով Բալակինը տարվել էր դեռևս յոթանասունականներին իր ուսուցչից՝ լեգենդար Անդրեյ Բուդկերից: Իննսունականների կեսերին նրա համար պարզ էր, որ հնարավոր է ստեղծել քաղցկեղի բուժման կոմպակտ արագացուցիչ, որը տաս անգամ ավելի էժան կլինի արդեն գոյություն ունեցողներից:Այն ավելի էժան է, զբաղեցրած տարածքը ավելի քիչ, անհրաժեշտ էներգիան ավելի քիչ, անհրաժեշտ է միայն կես բաժակ ջուր մեկ տարում:

Հարց է ծագում, թե ինչո՞ւ մինչև հիմա այն մեր բուժհիմնարկներում չկա: 2001 թվականին պետական բյուջեն սկսեց ֆինանսավորել այս ծրագիրը: Սակայն առանց այդ էլ քիչ ֆինանսավորումը գրեթե դադարեց: Բալակինը մի շարք դռներ ծեծեց ֆինանսավորման համար:

-Սկզբում նրանք, լսելով պրոտոնային թերապիայի մասին, հայտնում էին, որ դա հիանալի է, սակայն հենց իմանում էին, որ դա նաև շատ էժան է, կորցնում էին հետաքրքրությունը,-ասում է Բալակինը: -Քանի որ այդ մարդիկ գիտեին, որ արտասահմանում այն միլիոնավոր դոլարներ արժի, իսկ եթե քո ռեգիոնի վրա չես կարողանալու ուղղել նման հսկայական գումարներ, ապա ու՞մ է դա պետք:

Բալակինը սակայն չի հիասթափվում: Նա ֆինանսավորում է գտել Արևմուտքում: Այն գնել է Միչիգանի McLaren առողջության կենտրոնը, և ամերիկյան բիզնեսմենների գումարներով այսօր կառուցվում է հիվանդանոցը: Բալակինի հայտնագործությամբ հետաքրքրված են նաև Եվրոպայում: Ռուժոմբերկ քաղաքի հիվանդանոցում աշխատում է համանման արագացուցիչ:

Ռուսաստանում այսօր Պրոտիվնոյում և Պուշինոյում այս ծրագիրը իրագործվում է: Շուտով Պրոտիվնոյում կսկսվեն կլինիկական փորձությունները, որի ղեկավարը լինելու է պրոֆեսոր Անատոլի Ցիբը:

Պուշինոյում կլինիկական փորձությունները կիրագործվեն մկների վրա: Նման փորձություն արդեն եղել է որձ մկների վրա, որոնք ուռուցք ունեին: Նրանք բուժման ամբողջական կուրս են անցել և բուժվելով՝ սկսել են ուշադրություն դարձնել հակառակ սեռի վրա: Ծնվել է լիովին առողջ սերունդ: Այս մասին հայտնում է Բալակինը:

remedium.ru

Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ