Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Մեկ տարում ուռուցքային հիվանդություններով 6200 մարդ դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Մեկ տարում ուռուցքային հիվանդություններով 6200 մարդ դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Աշխարհում յուրաքանչյուր տարի այս հիվանդությունն ախտորոշվում է 12.7 մլն մարդու մոտ, ամեն տարի այդ հիվանդության հետևանքով մահանում է 7.6 մլն մարդ` նրանց 2/3-ը միջին և ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում: Յուրաքանչյուր տարի քաղցկեղից մահանում է այնքան մարդ, որքան ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից ու մալարիայից միասին վերցված:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալներ հրապարակեց ուռուցքաբան Գագիկ Բազիկյանը: Նրա տվյալներով, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 2010-ին ընդունել է ուռուցքային հիվանդություններով 6200 մարդու, որից վիրահատվել են ավելի քան 3 հազարը:

Մասնագետը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին հիվանդացության առումով գրանցվել են բավականին լուրջ դրական տեղաշարժեր, սակայն լուրջ խնդիրներ կան` հիվանդների դիմելիության ու հիվանդության վաղ հայտնաբերման առումով:

 

Մասնագետի խոսքով, միլիոնավոր մահվան դեպքերից կարելի է խուսափել, եթե հիվանդությունը ավելի վաղ հայտնաբերվի ու կանխարգելվի: Ըստ հաշվարկների, մահվան դեպքերի 1/3-ը կարելի է կանխել վաղ հայտնաբերման, ևս 1/3-ը` կանխարգելման շնորհիվ: Եթե այս միջոցառումները չիրականցվեն, ապա հաշվարկ կա, որ 2010-2015 թվականներին քաղցկեղի հետևանքով կմահանա 84 մլն մարդ:

Նշենք, որ այս տարի քաղցկեղի դեմ պայքարի օրվա ուղերձը «Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային դեկլարացիայի» ստորագրումն է, ընդունումն ու կիրառումը, որը ենթադրում է իրավիճակի բարելավում, մինչև 2020 թվականը հիվանդացության ու մահացության դեպքերի նվազում:

 

«Քաղցկեղը մի օրգանի հիվանդություն չէ, որ այն հեռացնելով հնարավոր լինի հաղթել հիվանդությանը»

 

Այսօր Հայաստանում քաղցկեղ հիվանդությամբ ախտորոշված 31 հազար հիվանդից 15 հազար 200-ը բուժվել են ու ապրում, գործում և աշխատում են, ինչպես առողջ մարդիկ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հիվանդության վերաբերյալ տվյալներ ներկայացնելով` ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը:

 

Ըստ նրա, հանրապետությունում տարածվածությամբ առաջին տեղում է թոքի, ապա կրծքագեղձի, ստամոքսի, սեռական օրգանների քաղցկեղը:

 

Մասնագետը հատկանշեց, որ հիվանդության շուտ հայտնաբերման և կանխարգելման միջոցով հնարավոր կլինի փրկել շատ ավելի կյանքեր:

Այսպես` եթե հիվանդությունը հայտնաբերվում է առաջին փուլում, այսինքն այն ժամանակ, երբ ուռուցքը չի գերազանցում 2 սանտիմետրը, ապա բուժման հավանականությունը 70-80 տոկոս է կազմում:

 

«2-րդ փուլում բուժման հավանականությունը նվազում է, հասնելով 45-50 տոկոսի. Ռիսկայնությունն էլ ավելի է մեծանում»,-ասաց Գ. Բազիկյանը:

 

Դրա համար էլ 5 փուլային զարգացում ապրող հիվանդության դեմ պայքարելու համար ուռուցքաբանը հորդորեց ժամանակին դիմել բժշկի:

Նշենք, որ քաղցկեղով հիվանդների մեծամասնությունը հանրապետությունում բուժվում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Այս կենտրում բուժումն անցկացվում է ավանդական մեթոդներով. սկզբում վիրահատություն, ապա` դեղորայքային, ճառագայթային, հորմոնային և իմունոթերապյալ մեթոդներով:


Ի դեպ, Բազիկյանն ասաց` քաղցկեղը մի օրգանի հիվանդություն չէ, որ այն հեռացնելով հնարավոր լինի հաղթել հիվանդությանը, այլ` օրգանիզմի հիվանդություն է ու նախատեսում է ամբողջ օրգանիզմի բուժում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ