Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Հայաստանում քաղցկեղից մինչև 70 տոկոս հիվանդ երեխա է բուժվում. փորձագետ

Հայաստանում քաղցկեղից մինչև 70 տոկոս հիվանդ երեխա է բուժվում. փորձագետ

Հայաստանում ուռուցքային հիվանդություններից մինչև 70 տոկոս հիվանդ երեխա է բուժվում, ասաց Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիոթերապիայի բաժնի ղեկավար, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Գրիգորի Բադալյանը։

 

«Տարեկան Հայաստանում մինչև 16 տարեկան երեխաների մեջ առաջնային հիվանդների քանակը 100 մարդ է կազմում։ Վերջին տասը տարիների ընթացքում առանձնահատուկ դինամիկա չի նկատվում, և հիվանդ երեխաների քանակի աճը կայունանում է»,- հինգշաբթի Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին  «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած Երևան-Մոսկվա-Կիև-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ ասաց նա։

 

Բադալյանը նշեց, որ երեխաների բուժման ժամանակ հաջողության հասնելու  հարցում ոչ պակաս կարևոր է հոգեբանական գործոնը։

 

«Վերջին տարիներին շոու-բիզնեսի ներկայացուցիչները և բնակչության տարբեր շերտերն ավելի շատ ուշադրություն են դարձնում մանկական ուռուցքաբանության խնդիրներին, և դա միանշանակ միայն դրական է ազդում ապաքինման (երեխաների) վրա»,- ասաց նա։

 

Ըստ Բադալյանի՝ Հայաստանում, ինչպես բոլոր երկրներում, մանկական ուռուցքաբանությունը «առանձին է», քանի որ շատ խնդիրներ, որոնք կապված են երեխաների հիվանդությունների հետ, տարբերվում են մեծահասակների համանման հիվանդություններից։

 

«Դրանում նաև մեր աշխատանքի շատ բարդ մասը կա, բայց պակաս կարևոր չէ այն, որ երեխաների մոտ ուռուցքներն ավելի լավ են բուժվում, քան մեծահասակների մոտ»,- պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ խոսքը երեխայի լիարժեք ապաքինման մասին է, ով արդյունքում արդեն հասարակության առողջ անդամ է դառնում, իր ընտանիքն ու երեխաներն է ունենում։

 

Միաժամանակ բաժնի ղեկավարը նաև ասաց, որ բուժման ցուցանիշների բարելավումը մասնավորապես կախված է տեխնիկական հագեցվածությունից։

 

«Շատ լավ ցատկ է նկատվում դեղորայքային և քիմիական թերապիայի հարցում, ինչպես նաև այլ ժամանակակից մեթոդների առումով»,- ասաց Բադալյանը՝ ավելացնելով, որ դեղորայքային թերապիան երեխաների քաղցկեղի բուժման հիմքում է գտնվում։

 

Հայաստանում 100 հազար մարդու հաշվով քաղցկեղի հիվանդացության ցուցանիշը կազմում է 270, իսկ մահացությանը՝ 170:

 

Վերջին տվյալների համաձայն՝ 2009 թ.-ին հիվանդների թիվը, որոնց մոտ ուռուցքային հիվանդություն է հայտնեբերվել, կազմում է ավելի քան 7656 մարդ, մասնավորապես՝ 1200-ի մոտ հայտնաբերվել է թոքերի քաղցկեղ, 1100-ի մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղ, 579-ի մոտ՝ ստամոքսի քաղցկեղ, 423-ի մոտ՝ հաստ աղիի քաղցկեղ, 402-ի մոտ՝ միզապարկի քաղցկեղ: 2009 թ.-ին Հայաստանում քաղցկեղից մահացության դեպքերի թիվը գերազանցել է 5 հազարը:

 

Հանրապետությունում ուռուցքային  հիվանդությունների պատճառով մահացության ցուցանիշի տարեկան աճը կազմում է 2-3 տոկոս:

Սկզբնաղբյուր. ar.newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ