Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Ուռուցքներն առաջին օղակում ախտորոշելու համար` նոր ռազմավարություն

Ուռուցքներն առաջին օղակում ախտորոշելու համար` նոր ռազմավարություն

Ուռուցքների կամ օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարելու կարորագուն պայմանը ժամանակին ախտորոշում է: Այսպիսի կարծիքին են թե տեղի, թե արտասահմանյան մասնագետները: Այսօր Երևան-Մոսկվա-Թբիլիսի-Կիև տեսակամուրջի ժամանակ մասնագետները նշեցին, որ այդ դեպքում մահացությունների թիվը կնվազի և բուժումը իր նպատակին կծառայի:



Տեսակամուրջին Երևանի ներկայացուցիչ բժիշկ-ուռուցքաբան, հանրապետության ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն գագիկ Բազիկյանը նշեց, որ հիվանդների մոտավորապես 40-45 տոկոսն իրենց են դիմում արդեն այն ժամանակ, երբ հիվանդությունը բավականին խորացած է լինում:

 

Այդ իսկ պատճառով, նրա խոսքով, առողջապահության նախարարության հետ համատեղ մշակվել է 2011-2018 թվականների ռազմավարություն, որն ուղղված է քաղցկեղով հիվանդների վաղ ախտորոշմանը:

 

«Մենք ունենք բոլոր հնարավորություները և վիրաբուժական, և քիմիոթերապևտիկ, և ճառագայթային բուժում անցկացնելու համար»,- ասաց Բազիկյանն ու ավելացրեց, որ ուռուցքների վաղ ախշտորոշման համար կարևորագույն դեր են կատարում բուժսպասարկման առաջին օղակի` պոլիկլինիկաների բուժաշխատակիցները:

 

Նրանք, հաճախ, մասնագետի հավաստմամբ, չեն կարողանում հիվանդությունը ախտորոշել: Հենց այս պատճառով էլ, հատուկ ծրագիր է մշակվել, որի համաձայն, նշվելու է, թե ըստ տարիքի և սեռի ինչ հետազոտություններ պետք է անցկացնեն բուժսպասրակման առաջին օղակի աշխատակիցները:


Նշենք, որ մասնագետի խոսքով, եթե այդ ծրագիրը ճիշտ գործի, ապա խորացած քաղցկեղով հիվանդների տոկոսը կնվազի:

 

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ