Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Մասնագետ. Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ունեն երիտասարդացման միտում

Մասնագետ. Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ունեն երիտասարդացման միտում

Հայ կանայք համեմատաբար ավելի շատ են սկսել ուշադրություն դարձնել իրենց առողջությանը, կանանց շրջանում տարբեր հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվածության մակարդակը բարձրացել է:

 

Դա է վկայում Հայ-ամերիկյան առողջության կենտրոն այցելուների թվի աճը: Այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

 

«Շատ հաճախ մարդիկ չեն ցանկանում իմանալ իրականությունը` մտածելով, ավելի լավ է չիմանամ, քան իմանամ ու ամբողջ կյանքս տակնուվրա լինի: Նման տրամաբանությունը համարում եմ հետամնացություն»,- ասաց նա, ապա հավելեց, որ ճիշտ է, քաղցկեղը չի բուժվում, բայց հնարավոր է վիրահատության միջոցով կանխարգելել:

 

Կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Անի Հակոբյանն էլ ասաց, որ կրծքագեղձի քաղցկեղը մահացու դատավճիռ չէ, ուղղակի հարկավոր է պարբերաբար հետազոտվել ու վաղ փուլում հայտնաբերել այն, ինչն էլ ավելի հեշտ կբուժվի:

 

Խ. Հակոբյանն ասաց, որ այս տարի իրենց Կենտրոն են այցելել ավելի քան 20 հազար մարդ, իսկ ստեղծման օրվանից (1997 թ.)` 211 հազար 302 մարդ, որոնցից 104 հազարը` կրծքագեղձի հետազոտության: Նա ցավով արձանագրեց, որ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ունեն երիտասարդացման միտում. մինչև 29 տարեկան 60 կնոջ մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: «Այդ իսկ պատճառով ահազանգում ենք, բարձրաձայնում, փորձում մարդկանց գիտակցությանը հասցնել, որ անընդունելի է, որ այս դարում մինչև 29 տարեկան կինը մահանում է կրծքի քաղցկեղից»,- ասաց Կենտրոնի գործադիր տնօրենը:


Խ. Հակոբյանը նաև ասաց, որ միչև օրս կենտրոնում հետազոտվել է 381 տղամարդ, հայտնաբերվել է 17 քաղցկեղի դեպք:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ