Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ալցգեյմերի հիվանդության դեմ կպատվաստվեն եվրոպայի 6 երկրների բնակիչներ

Եվրոպայում սկսվել է Ալցգեյմերի (ծերունական տկարամտություն) հիվանդության դեմ պոտենցիալ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը: AFFiRiS ավստրիական ընկերության կողմից ստեղծված դեղամիջոցի արդյունավետությունը կստուգվի եվրոպական 6 երկրներում` Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Սլովակիայում և Խորվաթիայում: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

 

Դեղամիջոցի ստեղծողներից մեկի` AFFiRiS ընկերության գործադիր տնօրեն Վալտեր Շմիտի խոսքով, դեռևս անցյալ տարի սկսված պատվաստանյութի փորձարկման առաջին փուլը հաստատել է դեղամիջոցի անվտանգությունն ու այն, որ մարդու օրգանիզմն ընդունում է դեղամիջոցը, ինչն էլ թույլ է տվել անմիջապես անցնել պատվաստումների երկրորդ փուլին: Այս փուլի ընթացքում էլ ստուգվելու է դեղամիջոցի արդյունավետությունը: Պատվաստումների այս փուլին մասնակցելու համար նշված երկրներից ընտրվել է 420 կամավոր:

 

Հետազոտության արդյունքները նախատեսվում են ստանալ 2012 թվականին: Եթե պատվաստանյութն «աշխատի», նրա արդյունավետությունը պետք է հաստատվի ավելի մեծ մասշտաբներ ընդգրկող երրորդ փուլում` հազարավոր կամավորների մասնակցությումբ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ