ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Հազվադեպ հանդիպող կլինիկական դեպք նյարդաբանի պրակտիկայում. Ազնար Այդինյան. armeniamedicalcenter.am
Նեյրոբորելյոզ կամ Լայմի հիվանդություն
«Արմենիա» ՀԲԿ էր դիմել մարզում բնակվող 40 տարեկան տղամարդ` հետևյալ գանգատներով. ընդհանուր թուլություն, դեմքի ձախ կեսի ասիմետրիա (ձախ աչքը փակելու անկարողություն, բերանի ձախ անկյան թեքվածություն), գլխացավ, անքնություն, գերզգայունություն, ձախ ստորին վերջույթի ճառագայթող, շշող բնույթի սաստիկ ցավ, կաղություն` ոտքի ցավի ու թուլության պատճառով:
Նախքան մեր կլինիկա դիմելը տղամարդը հետազոտվել էր, ստացել էր բուժում, այդ թվում` ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ, որոնք այնքան էլ արդյունավետ չէին:
Բուժառուի կողմից տրամադրվել են նախկինում իրականացված գլխուղեղի և ողնաշարի գոտկա-սրբանային հատվածի 1,5 T ՄՌՏ հետազոտությունների արդյունքները: Ըստ մասնագետի` գլխուղեղում օջախային փոփոխություններ չկային, իսկ ողնաշարի գոտկա-սրբանային հատվածում առկա էին բազմամակարդակ պրոտրուզիաներ, որոնք, բնականաբար, չէին կարող հանգեցնել նման կլինիկայի:
Ուստի անհրաժեշտ էր փնտրել այլ պատճառ:
Նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի կողմից իրականացվեց բուժառուի դեմքի ձախ կեսի և ձախ ստորին վերջույթի Էլեկտրանեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ), որի արդյունքում հայտնաբերվեց ձախ դիմային նյարդի, ձախ ոլոքային ու ձախ նրբոլոքային նյարդերի լոկալ դեմիելինիզացնող ախտահարում:
Մանրամասն հավաքված անամնեզից պարզ դարձավ, որ 3 տարի առաջ բուժառուի մոտ տիզ են հայտնաբերել, ինչը ևս հուշեց Լայմի հիվանդության մասին. առկա էին ռադիկուլոպաթիա, կրանիալ նեյրոպաթիա (ավելի հստակ` ձախ դիմային նյարդի): Վերոնշյալ տվյալների համաձայն` ենթադրվում էր Բաննվարտի համախտանիշ, սակայն առանց մենինգիտի առկայության:
Անհրաժեշտ կլինիկալաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց նեյրոբորելյոզ, և մշակվեց արդեն սպեցիֆիկ հետազոտման և բուժման պլան:
Բուժումը կազմակերպվել է տեղամասային վարակաբանի հետ համատեղ` սպեցիֆիկ էթիոլոգիական և նյարդաբանական ուղղվածությամբ:
Արդյունքում վերականգնվեցին նյարդաբանական խանգարումները, իսկ ընդհանուր ինքնազգացողությունը բավարար է:
Բուժառուի հսկողությունը շարունակվում է առայսօր:
28.04.2023 Կարդացեք նաև
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
20.12.2023
«Նաիրի» բժշկական կենտրոն է ընդունվել 60 տարեկան պացիենտ, որը գանգատվում էր ոտնաթաթի ուժեղ ցավից: Ցավը ոտքի երրորդ-չորրորդ մատների ներբանային մակերեսից ճառագայթում էր դեպի ոտնաթաթի ծայրը...
21.10.2022
Առաջնային օղակի բժիշկների համար կազմակերպված առցանց հանդիպման ընթացքում ներկայացվել է «Ալցհայմեր հիվանդության խնամքի» ուղեցույցը...
05.10.2021
«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը Հայաստանում առաջին անգամ կատարել է էպիլեպսիայի նյարդավիրաբուժական բուժմանը նախորդող կարեւոր հետազոտություն` Վադա թեստ /Wada test/...
15.09.2021
Հիվանդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել ոչ ծանր վիճակում. ախտորոշման ընթացքում պարզվել էր, որ գլխուղեղը սնուցող հիմնական անոթները քրոնիկ խցանված են: Քանի որ այդ դեպքում ներանոթային վիրահատությունները...
25.06.2021
Նախկին հետազոտություններից ենթադրվում էր, որ ուսուցման լրացուցիչ տարին օգնում է նվազեցնել դեմենցիայի վտանգը: Սակայն Դույսբուրգ-էսսեն համալսարանի հետազոտողները հերքել են այդ կապը...
15.01.2021
Մարդն այլ միջոց չունի ուժերը վերականգնելու, քան լիարժեք քունն է: Մյունխենի (Գերմանիա) Տեխնիկական համալսարանին կից հոգեբուժական և հոգեթերապիայի հիվանդանոցի պրոֆեսոր Հանս Ֆյորստլը դեղագործների...
22.12.2020
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադայանը և Լեռնիկ Գրիգորյանը...
23.09.2020
Բժիշկները գտնում են, որ ցուրտ եղանակը մեծացնում է կաթվածների, սրտային հիվանդությունների՝ ստենոկարդիայի նոպաների և սրտանոթային հիվանդություններով տառապողների մոտ հանկարծակի մահվան վտանգը: Կարծիք կա, որ ցածր ջերմաստիճանի...
22.09.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ