Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

ՀՀ ԱՆ. Ներկայացվել է «Ալցհայմերի հիվանդություն. խնամատարի ուղեցույցը»

ՀՀ ԱՆ. Ներկայացվել է «Ալցհայմերի հիվանդություն. խնամատարի ուղեցույցը»

Առաջնային օղակի բժիշկների համար կազմակերպված առցանց հանդիպման ընթացքում ներկայացվել է «Ալցհայմեր հիվանդության խնամքի» ուղեցույցը:

«Ալցհայմերի խնամք Հայաստան» և «ԴատաՓոյնթ Հայաստան» կազմակերպությունների կողմից մշակված Ալցհայմերի հիվանդություն ունեցողի խնամատարի ուղեցույցի 10 հազար օրինակ տպագրվել և տրամադրվել են ՀՀ առողջապահության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին հանրապետության շահագրգիռ կառույցներին բաշխելու նպատակով:

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր բժիշկ Ջեյն Մահակյանն ասել է. «Միայն սերտ համագործակցության արդյունքում է հնարավոր իրականացնել նշանակալի բարեփոխումներ այս հիվանդությունն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների կյանքում»:

Ուղեցույցն առաջարկում է գիտելիքներ հիվանդության մասին, այն կանխարգելիչ միջոց է խնամողների և ընտանիքի անդամների համար, որը կօգնի հիվանդության վաղ ախտորոշմանը և ճիշտ խնամք տրամադրելուն:

Ուղեցույցը` այստեղ:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ