ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Կատարվեց հերթական բացառիկ վիրահատությունը՝ օգնելով վերականգնել զինվորի առողջությունը. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնն երեք տարի է, ինչ համագործակցում է Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ`օգնելով կազմակերպել բացառիկ նյարդավիրաբուժական վիրահատություններ՝ ուղղված նախկին զինծառայողների առողջության վերականգնմանը:
Բացառիկ վիրահատության մասին պատմեց «Նաիրի» բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար, նյարդավիրաբույժ, բ.գ.դ. Արման Հակոբյանը:
«Վերջերս իրականացվեց հերթական վիրահատությունը: Քառօրյա պատերազմին մասնակցած զինվորը ստացել էր հրազենային վիրավորում, որի արդյունքում գանգի և դեմքի ոսկրերի ուղիղ կեսը բացակայում էր: Հիվանդը վիրահատվել էր: Սակայն վիրահատությունից հետո, դեմքի և գանգի ոսկրների մեծ դեֆեկտը խիստ տձևացնում էր տղայի դեմքը, նա ամաչում էր շփվել հարազատների հետ և դուրս գալ փողոց:
Դեֆեկտը վերականգնել սովորական վիրահատությամբ այլ բուժհաստատություններում հնարավոր չէր և հիվանդն ուղեգրվեց «Նաիրի» բժշկական կենտրոն:
Այս կլինիկական դեպքը թվով 10 կամ 11-րդն է, որի բուժումը կազմակերպելու համար կրկին համագործակցում ենք Պաշտպանության նախարարության հետ: Դրա առավելությունն այն է, որ հիվանդի գլխուղեղի շերտավոր հետազոտման նկարներն ուղարկում ենք արտասահմանյան համապատասխան կազմակերպություն, որի օժանդակությամբ` տվյալ հիվանդի ոսկրերի դեֆեկտին համապատասխան, տիտանե թիթեղից, 3 D մոդելավորման եղանակով հայելային կրկնօրինակ է կառուցվում և հետագայում տեղադրվում հիվանդի մոտ առկա ոսկրային դեֆեկտի տեղում:
Վիրաբուժական թիմը՝ դիմածնոտային վիրաբույժի հետ համատեղ, կատարեց վիրահատությունը՝ վերականգնելով թե՛ գանգի և թե՛ դեմքի ոսկրերի դեֆեկտը:
Վիրահատությունն անցել է բարեհաջող, հիվանդն ապաքինվում է: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ ցանկացած բարդության վիրահատություն կարելի է կատարել Հայաստանի Հանրապետությունում»։


Կարդացեք նաև

«Արմենիա» ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունք է դիմել 65 տ. Գ.Բ.-ն։ Պացիենտի մոտ գլխուղեղի ՀՏ և ՄՌՏ հետազոտությունների հիման վրա ախտորոշվել էր գլխուղեղի ձախ քունք- ճակատային շրջանի...



Վերջերս շտապ օգնության ծառայության օգնությամբ «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել վթարի ենթարկված 44 տարեկան տղամարդ, որը վթարի հետևանքով կորցրել էր ոտքերի զգայունակությունը, իսկ շարժումները դարձել էին սահմանափակ...



Առաջնային օղակի բժիշկների համար կազմակերպված առցանց հանդիպման ընթացքում ներկայացվել է «Ալցհայմեր հիվանդության խնամքի» ուղեցույցը...



70-ամյա կնոջ մոտ հարազատները վերջին մեկ ամսվա ընթացքում նկատել էին խոսքի արտաբերման և ինֆորմացիայի ընկալման դժվարություններ: Ժամանակի ընթացքում կինը սկսել էր գանգատվել թուլությունից, այնուհետև ի հայտ էին...



«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը Հայաստանում առաջին անգամ կատարել է էպիլեպսիայի նյարդավիրաբուժական բուժմանը նախորդող կարեւոր հետազոտություն` Վադա թեստ /Wada test/...



«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է բացառիկ նյարդավիրաբուժական վիրահատություն: Գլխուղեղի՝ հազվադեպ հանդիպող ուռուցքը նյարդավիրաբույժները հեռացրել են մեկ վիրահատության ընթացքում՝ փոխելով նման վիրահատությունների...



Հիվանդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել ոչ ծանր վիճակում. ախտորոշման ընթացքում պարզվել էր, որ գլխուղեղը սնուցող հիմնական անոթները քրոնիկ խցանված են: Քանի որ այդ դեպքում ներանոթային վիրահատությունները...



Նախկին հետազոտություններից ենթադրվում էր, որ ուսուցման լրացուցիչ տարին օգնում է նվազեցնել դեմենցիայի վտանգը: Սակայն Դույսբուրգ-էսսեն համալսարանի հետազոտողները հերքել են այդ կապը...



Մարդն այլ միջոց չունի ուժերը վերականգնելու, քան լիարժեք քունն է: Մյունխենի (Գերմանիա) Տեխնիկական համալսարանին կից հոգեբուժական և հոգեթերապիայի հիվանդանոցի պրոֆեսոր Հանս Ֆյորստլը դեղագործների...



ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադայանը և Լեռնիկ Գրիգորյանը...



Բժիշկները գտնում են, որ ցուրտ եղանակը մեծացնում է կաթվածների, սրտային հիվանդությունների՝ ստենոկարդիայի նոպաների և սրտանոթային հիվանդություններով տառապողների մոտ հանկարծակի մահվան վտանգը: Կարծիք կա, որ ցածր ջերմաստիճանի...



Ուշագրավ է այն, որ այս նորագոյացությունները բարորակ են և կյանքի ընթացքում մարդ այն չի զգում, սակայն չվիրահատելու դեպքում վերջինս կարող է պատճառ հանդիսանալ հանկարծամահության: Այս ուռուցքը հնարավոր եղավ վիրահատել...



43-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել հանկարծակի սկսված ուժեղ գլխացավով, զարկերակային բարձր ճնշմամբ: Բժշկական կենտրոն մուտք գործելուց հետո անմիջապես...



Մոտավորապես մեկ տարի առաջ հրապարակեցինք տեղեկատվություն, թե ինչպես էին իտալացի բժիշկները կատարում գլխուղեղի վիրահատություն, որի ժամանակ հիվանդը ջութակ էր նվագում...



Հաճախ տարբեր օրգանների կողմից արտահայտված լուրջ խնդիրները կարող են արտահայտվել գոտկային շրջանի ցավերով: Այդ պատճառով միշտ պետք է ուշադիր լինել և կարողանալ հասկանալ ցավի բուն պատճառը...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Ընկերության մասին
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Սեռական գրգռում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն