Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ողնաշարի պարանոցային հատվածի վիրահատություններ. nairimed.com

Ողնաշարի պարանոցային հատվածի վիրահատություններ. nairimed.com

Ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածքների դեպքում հնարավոր է կատարել թե' բաց և թե' էնդոսկոպիկ վիրահատություն: Վիրահատության ընտրության հարցը կախված է ճողվածքի չափից և ձևից: Բաց եղանակով վիրահատությունները կատարվում են առաջնային մուտքից` պարանոցի առաջնային հատվածից:

Վիրահատության ընթացքում վիրաբույժը հեռացնում է ճողվածքը /միջողային աճառը/: Ճողվածքը հեռացնելուց հետո կատարվում է ողնաշարի ֆիքսացիա վերջինս կայունացնելու համար: Ողնաշարի ֆիքսացիան «զոդող» գործընթաց է, որի նպատակն է ամրացնել ողի մարմիններն: Այս նպատակով մենք օգտագործում ենք տարբեր տիպի իմպլանտներ:

Իմպլանտը կարող է պատրաստված լինել մետաղից, կառբոնից կամ պոլիուրեթանից: Ոչ մեծ չափի ճողվածքների դեպքում մենք առաջարկում ենք էնդոսկոպիկ վիրահատություններ, որոնք լինում են երկու տեսակի: Առաջնային մուտքով մաշկանց պերկուտանտ դիսկէկտոմիա, որի ժամանակ գրիչի տրամագիծ ունեցող խողովակի միջով կատարվում է միջողային աճառի (ոչ ճողվածքի) մասնակի հեռացում, ինչը հանգեցնում է ներդիսկային ճնշման իջեցմանը, որը հետագայում նպաստում է ճողվածքի ետ քաշմանը: Հետին մուտքով մաշկանց էնդոսկոպիկ ճողվածքահեռացում Սա համարվում է մինիմալ ինվազիվ՝ էնդոսկոպիկ վիրահատություն և կատարվում է հետին մուտքից: Վիրահատության ընթացքում բարձր արագության շաղափների օգնությամբ հեռացվում է ողի աղեղի մի մասը և հեռացվում է ճողվածքը: Այս վիրահատությունը հիմնականում ցուցված է կողմնային դասավորվածություն ունեցող ճողվածքների դեպքում:

 

Նկարագրված բոլոր վիրահատությունները մեր բաժանմունքում կատարվում են և մեթոդի ընտրությունը պայմանավորված է կոնկրետ դեպքից և հիվանդի առանձնահատկությունից:

 

 

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ