Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Պրոգրեսիվող աքսիոնոպաթիայի դժվար ախտորոշված դեպք. նյարդաբան Ազնար Այդինյան. armeniamedicalcenter.am

Պրոգրեսիվող աքսիոնոպաթիայի դժվար ախտորոշված դեպք. նյարդաբան Ազնար Այդինյան. armeniamedicalcenter.am

Մեզ դիմել էր 56 տարեկան կին Գիեն Բարե ախտորոշմամբ: Հիվանդն իր հետ բերել էր մի քանի բուժական հաստատություններում իրականացված էլեկտրանյարդամիոգրաֆիաներ, որոնց հիման վրա էլ կատարվել էր ախտորոշումը:

Բուժող բժիշկը, բնականաբար, պետք է հենվեր գործիքային հետազոտությունների տվյալների վրա, բայց պակաս կարևոր չէ նաև հիվանդության կլինիկական արտահայտությունը, ինչը այնքան էլ չէր համոզում, որ գործ ունենք Գիեն Բարե հիվանդության հետ:

Հիվադը կրկին հետազոտվեց` հաստատելու կամ ժխտելու ախտորոշումը, իրականացվեցին կրկնակի նեյրոմիոգրաֆիաներ:

Որոշ ժամանակ հիվանդից տեղեկություն չունեինք, բայց շուտով նա կրկին դիմեց մեզ, կրկին մի քանի կլինիկաներում հետազոտվելուց և Գիեն Բարե հիվանդությունը վերահաստատելուց և բուժվելուց հետո: Հիվանդի մոտ կար արտահայտված բացասական դինամիկա. եթե այն ժամանակ կար միայն ստորին վերջույթների թուլություն, ինչը գրեթե 80-90  տոկոսով վերականգնվել էր, ապա արդեն առկա էին ոտքերի թուլություն և քայլքի խանգարում:

Ի վերջո, կլինիկորեն և նաև նեյրոմիոգրաֆիկ հետազոտությունից հետո հաստատվեց, որ մեր կասկածները ճիշտ էին, և նրա մոտ ոչ թե Գիեն Բարե էր, այլ հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ քրոնիկ պրոգրեսիվող աքսոնոպաթիա: Բուժումը վերանայվեց, նշանակվեց հորմոնաթերապիա, մինչդեռ նախկինում հիմնականում պլազմաֆերեզ էր ստանում: Որոշ ժամանակ անց հիվանդի մոտ, ի զարմանս բոլորիս, դիտվեց բավականին լավացում: Պացիենտը գտնվում է բժշկական հսկողության տակ, չնայած ներկայում գանգատներ չունի: Այժմ նա քայլում է, ապրում նորմալ կյանքով:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ