Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Եղերդակը կարող է կանխարգելել հիշողության կորուստն Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների մոտ. news.am

Եղերդակը կարող է կանխարգելել հիշողության կորուստն Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների մոտ. news.am

Հիշողության կորուստը Ալցհեյմերի հիվանդությանն ուղեկցող խնդիր է: The FASEB Journal-ում հրապարակված հետազոտության համաձայն՝  նյութը (hydroxycinnamic acid), որը պարունակում է եղերդակը (цикорий), օգնում է կանխել կամ դանդաղեցնել այս հիվանդությամբ տառապողների հիշողության կորուստը:

Հետազոտության ընթացքում College of Food Science and Engineering at Northwest A&F University-ի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ այդ նյութը ստացած մկներն ավելի լավ հիշողություն են ունեցել եւ ավելի լավ են հաղթահարել թեստային խնդիրները, քան ստուգիչ խմբի կրծողները: Հետազոտության հեղինակներից բժիշկ Հյուբո Լյուն նշել է, որ բացառված չէ, որ այդ կարող է օգնել ամրացնել ե՛ւ Ալցհեյմերի հիվանդությամբ, ե՛ւ այլ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով տառապողների հիշողությունը: Չնայած սա ապացուցելու համար անհրաժեշտ է նոր հետազոտություններ կատարել:

Այս թթուն պարունակում է ո՛չ միայն եղերդակը, այլ նվազագույնը բույսերի եւ բանջարեղենի 63 տեսակներ: Դրանց թվում են կաթնուկն ու ռեհանը: Նախկինում արդեն հայտնաբերվել է, որ  hydroxycinnamic acid-ը հակաօքսիդանտային հատկություններ ունի՝ այն կարող է նվազեցնել եւ անգամ կանխել բջիջների վնասումը:

Հիշողության հետ կապվաշ հաճախ խնդիրներ են առաջացնում լիպոպոլիսախարիդները, որոնք օքսիդատիվ սթրեսի եւ բորբոքումների արդյունքում վնասում են ուղեղի բջիջները: Այս պարագայում hydroxycinnamic acid-ը նվազեցնում է ուղեղի բորբոքման մակարդակը եւ գործում է ինչպես հակաօքսիդանտ: Այն նաեւ նվազեցնում է ուղեղում կուտակվող բետա ամիլոիդային սպիտակուցների ծավալը: Հենց այս կուտակումներն են կապում Ալցհեյմերի հիվանդության առաջացման հետ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Mir-ovosey.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ