Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գիտնականները հայտնաբերել են տկարամտության առաջացման հիմնական գործոնը. news.am

Գիտնականները հայտնաբերել են տկարամտության առաջացման հիմնական գործոնը. news.am

Դեմենցիայի, մասնավորապես՝ Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը, նորմայի համեմատ, 15 տոկոսով մեծ է այն մարդկանց շրջանում, ովքեր պարբերաբար օրթոստատիկ կոլափսի են ենթարկվում. զարկերակային արյան ճնշման կտրուկ անկում մարմնի դիրքը հանկարծակի փոխելիս: Հոլանդացի եւ ամերիկացի բժիշկների հետազոտությունը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում:

Ըստ EurekAlert! պարբերականի ՝ գիտնականներն այս եզրակացությանն են հանգել՝ վերլուծելով այն հետազոտությունները, որոնք իրականացվել են վերջին 24 տարիներին եւ ներառել Նիդեռլանդների ավելի քան 6 հազար առողջ բնակիչների տվյալները: Գիտնականները տկարամտության պատճառ են համարում դեպի գլխուղեղ արյան մատակարարման խանգարումը:

Նախկինում ամերիկացի գիտնականները կապ էին հայտնաբերել միջին տարիքում արյան բարձր ճնշման եւ տարեցների մոտ տկարամտության առաջացման միջեւ: Այս դեպքում նույնպես բժիշկները պատճառը գլխուղեղի արյան մատակարարման խանգարումն էին համարում:

Ներկայում աշխարհում շուրջ 40 մլն մարդ տառապում է դեմենցիայի (ձեռքբերովի տկարամտություն) տարբեր տեսակներով, որոնցից 80 տոկոսի մոտ ախտորոշվել է գլխուղեղի անոթային հիվանդություններ կամ Ալցհեյմերի հիվանդություն: Գիտնականների գնահատականներով՝ 2050 թվականին բնակչության ընդհանուր ծերացման, կյանքի միջին տեւողության աճի եւ բուժման բացակայության պատճառով, հնարավոր է, նրանց թիվը եռապատկվի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Журнал «Медпомощь
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ