Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Պարկինսոնի հիվանդությունը կփորձեն բուժել ցողունային բջիջների օգնությամբ. news.am

Պարկինսոնի հիվանդությունը կփորձեն բուժել ցողունային բջիջների օգնությամբ. news.am

Royal Melbourne Hospital-ի գիտնականները (Ավստրալիա) Պարկինսոնի հիվանդության բուժման նոր մեթոդ կփորձարկեն: Նրանք  այդ հիվանդությամբ տառապող 64-ամյա հիվանդի գլխի մեջ ցողունային բջիջներ են ներարկել, որոնք ստացվել էին ԱՄՆ-ից եւ պահվում էին սառեցված վիճակում: Այդ բջիջների դոնորի մասին հայտնի է միայն, որ նա ռուսաստանցի է:

Գիտնականները ենթադրում են, որ այդ ներարկումները կհանգեցնեն դոֆամինի մակարդակի ավելացման, որի պակասը դող, արգելակվածություն, մկանների քարացածություն եւ Պարկինսոնի հիվանդության այլ ախտանիշներ է առաջացնում: 

14 ներարկում կատարելու համար (յուրաքանչյուր կողմից երկու հատ), բժիշկները ստիպված են եղել հիվանդի գանգում երկու անցք բացել 1,5 սմ տրամագծով: Այժմ բժիշկները նախատեսել են ուղղակի հետեւել հիվանդին. նրանք կգնահատեն նրա վիճակը եւ արյան մեջ դոֆամինի մակարդակը ներարկումներից կես տարի եւ մեկ տարի անց: 

Էնդրյու Էվանսը, ով փորձարարական ներարկումները կատարած բժիշկների խմբի անդամ է, պարզաբանել է, որ նման միջամտությունից հետո հիվանդության ախտանիշները կարող են նվազել մոտավորապես 30 տոկոսով: Հետագայում այդ մեթոդը կարող է կատարելագործվել, ինչը թույլ կտա Պարկինսոնի եւ այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները բուժել ցողունային բջիջների միանգամյա ներարկման միջոցով:

Իսկ առայժմ գիտնականները նախատեսել են այդ ներարկումները փորձարկել եւս 12 հիվանդի վրա: Եվ եթե ամեն ինչ հաջող անցնի, մեթոդը կսկսեն փորձարկել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. donetsk.all.biz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ