Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Մենինգիտի նոր թեստը մի քանի րոպեում հայտնաբերում է հիվանդությունը. news.am

Մենինգիտի նոր թեստը մի քանի րոպեում հայտնաբերում է հիվանդությունը. news.am

Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները նոր թեստ են մշակել, որը կկարողանա ախտորոշել բակտերիալ ինֆեկցիաները (այդ թվում` մենինգիտը) հաշված րոպեների ընթացքում: Ներկայում միայն մեկ թեստ կա, որն ունակ է հայտնաբերել մենինգիտը, բայց այն թանկարժեք է ու ավելի քան 48 ժամ է տեւում:

Պրոֆեսոր Մայքլ Լեւինը ու նրա գործընկերները, ովքեր աշխատում են նոր թեստի վրա, հույս ունեն, որ իրենց մշակումն ավելի մատչելի կլինի ու որ այն կկարողանան նույնիսկ աղքատ երկրներում գործածել: Ամեն դեպքում, կարող է դեռ մի քանի տարի պահանջվել, մինչև այդ նոր թեստը կհայտնվի աղքատ ու զարգացող երկրներում:

Հետազոտության ընթացքում պրոֆեսոր Լեւինի խումբը պարզել է, որ բակտերիալ ինֆեկցիաները կարելի է տարբերել հիվանդությունների մյուս տեսակներից, որոնց դեպքում նույնպես մարմնի բարձր ջերմություն է նկատվում: Հետազոտողներն արյան սպիտակ բջիջներում երկու տեսակի գեն են բացահայտել, որոնք ակտիվ են դառնում միայն, եթե դրանք կրողը վարակվում է բակտերիալ ինֆեկցիայով:

Առայժմ այս մշակումը, որը տվյալ գեների միջոցով որոշում է ինֆեկցիայի առկայությունը, բավականին թանկ է, բայց, գիտնականների խոսքով, մոտավորապես 5 տարվա ընթացքում իրենք ավելի էժան թեստ կստեղծեն, որի համար միայն մեկ ներարկում կպահանջվի` արյուն վերցնելու ու մեկ ժամից պակաս ժամանակում վերլուծելու: Հետազոտության համահեղինակ Ջեթրո Հերբերտը նշել է, որ իրենց աշխատանքը կարող է շատ օգտակար լինել այն տեղանքների համար, որտեղ մենինգիտի համաճարակը հաճախակի երեւույթ է, իսկ առկա միջոցներով ախտորոշումը՝ բարդ:

Որպես օրինակ կարելի է բերել Աֆրիկայի «մենինգիտային գոտին», որը սկսվում է Սենեգալից ու շարունակվում մինչեւ Եթովպիա: Այս տարի մենինգիտը խլել է 90 նիգերիացիների կյանք, 2009-ին վարակվել էին 80 000 մարդ, իսկ 1996-97 թթ. համաճարակի ժամանակ մահացել էր մոտ 20 000 մարդ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medmag.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ