Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջները կիրառել են կաթվածի բուժման համար. 1in.am

Գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջները կիրառել են կաթվածի բուժման համար. 1in.am

Մոլեկուլային ուսումնասիրությունների ոլորտի ամերիկացի գիտնականներն առաջին անգամ հաջողությամբ կիրառել են ցողունային բջիջները կաթվածի հետևանքով մկների գլխուղեղի կառուցվածքում վնասվածքները վերացնելու համար։ Այս մասին հայտնում է Nature Medicine պարբերականը։

«Այդ հետազոտությունը ստիպում է վերանայել մեր պատկերացումներն այն մասին, թե ինչ կարող ենք անել, և թե ինչպես կարող ենք օգնել մարդկանց, ովքեր կաթված են տարել։ Եթե այդ թերապիան աշխատի նաև մարդկանց դեպքում, ապա այդ ժամանակ մենք կարող ենք կտրուկ արագացնել նման հիվանդների վերականգնման գործընթացն ուղեղում արյունազեղումներից և նյարդային հյուսվածքի այլ վնասվածքներից հետո»,- մեկնաբանել է հետազոտության գիտնական Ջիմ Քոնիգը։

Ուղեղի վնասվածքների բուժման առաջին մեթոդը մշակվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից Բերիսլավ Զլոկովիչի և նրա գործընկերների կողմից, որոնց հաջողվել է գտնել ցողունային բջիջներն ուղեղի «հասուն» բջիջների վերածելու և դրանց «գաղթելու» ուղին դեպի նյարդային հյուսվածքի վնասված հատվածը։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ