Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գիտնականները ստեղծել են Ալցհեյմերի հիվանդության զարգացումը դանդաղեցնող առաջին դեղը. tert.am

Գիտնականները ստեղծել են Ալցհեյմերի հիվանդության զարգացումը դանդաղեցնող առաջին դեղը. tert.am

Միջազգային գիտնականների թիմը  հայտարարել է հեղափոխական դեղի ստեղծման մասին, որը զգալի դադաղեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Ինչպես նշում է The Telegraph-ը, դեղը ստացել է  LMTX անվանումը: Այն փորձարկվել է հիվանդների վրա ու դրական արդյունք տվել: Ըստ մասնագետների, այն 80 տոկոսով դանդաղեցնում է հիվանդության առաջխաղացումը, ինչն աննախադեպ ցուցանիշ է:

Դեղը, որի ստեղծման վրա գիտնականները ծախսել են 30 տարի, 891 հիվանդի կողմից ընդունվել է 18 ամիս` օրական 2 անգամ:  Բժիշկներն արձանագրել են, որ դեղահաբն ընդունելու ընթացքում հիվանդների հիշողությունը չի վատացել, իսկ նրանց ընդհանուր առողջական վիճակում բացասական միտում չի գրանցվել:

«Սա առաջին դեպքն է, երբ նորաստեղծ դեղն օգնում է կրճատել հիվանդության տարածման ծավալները: Մասնագիտությանս բերումով ես անընդհատ շփվում եմ Ալցհեյմերով հիվանդների ու նրանց բարեկամների հետ, ովքեր արդեն հույսները կորցրել են արդյունավետ դեղ գտնելու հարցում: Սակայն LMTX-ի ցուցադրած արդյունքերը շատ խոստումնալից են բոլոր հիվանդների համար»,- նշել է կանադացի բժիշկ Սերժ Գոթյերը:

Նշենք, որ Ալցհեյմերի հիվանդությունը (Alzheimer's disease) կենտրոնական նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություն է, որը մեծ մասամբ ի հայտ է գալիս 65 անց մարդկանց մոտ։ Այն  նկարագրվում է որպես գլխուղեղի նյարդային բջիջների վրա ազդող, արագ զարգացող, քայքայիչ խանգարում, որը հանգեցնում է հիշողության ու խոսելու հմտության կորստի ու վարքի փոփոխության։

2006 թ. տվյալներով ամբողջ աշխարհում Ալցհեյմերով հիվանդների թիվը 26,6 միլիոն է, իսկ մինչև 2050 թ. հիվանդների թիվը կարող է աճել մոտավորապես չորս անգամ։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ