Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Կաթվածի դեպքերի 90 տոկոսը կարելի է կանխել. գիտնականներ. news.am

Կաթվածի դեպքերի 90 տոկոսը կարելի է կանխել. գիտնականներ. news.am

McMaster University-ի գիտնականները նույնականացրել են վտանգի 10 գործոն, որոնք պատասխանատու են կաթվածի դեպքերի 10-ից 9-ի առաջացման համար: Այդ գործոններից շատերը կարելի է կանխել, պնդում են գիտնականները:

Հետազոտությունը, որին մասնակցել է 22 երկրի մոտավորապես 6000 բնակիչ, ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվության մեծացումը կարող է 36 տոկոսով կրճատել կաթվածի առաջացման վտանգը, սննդակարգի փոփոխությունը՝ 19 տոկոսով, իսկ ծխելուց հրաժարվելը՝ 12 տոկոսով: Արյան ճնշման նվազումը կաթվածի հավանականությունը համարյա կրկնակի կկրճատի՝ 48 տոկոսով: Կաթվածի առաջացմանը նպաստում են այնպիսի գործոններ, ինչպես քաշի ավելացումը, սթրեսը, շաքարախտը, ալկոհոլի օգտագործումը, սրտի հետ կապված խնդիրները: Այս գործոններից ազատվելը կարող է զգալիորեն նվազեցնել կաթվածի հավանականությունը:

Հետազոտողները գտնում են, որ կաթվածի հավանականությունը նվազեցնելու համար պետք է տարբեր ռազմավարություն կիրառել, որոնց ընտրությունը կախված է երկրից եւ նրանից, թե ռիսկի որ գործոնն է գերակայում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. arnapress.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ