Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ձեռքբերովի թուլամտության դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն արդեն շատ մոտ է. news.am

Ձեռքբերովի թուլամտության դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն արդեն շատ մոտ է. news.am

Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի գիտնականներն աշխարհում առաջին պատվաստանյութն են մշակել, որը պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից եւ ձեռքբերովի թուլամտության այլ տեսակներից: Մշակողների խոսքով, այս պատվաստանյութի ներդրումը կօգնի ո՛չ միայն կանխել ձեռքբերովի թուլամտության զարգացումը, այլեւ բուժել Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլերում գտնվող հիվանդներին:

Սա նման բնույթի առաջին մշակումն է: Պատվաստանյութն ազդում է Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդների ուղեղում տաու-սպիտակուցների եւ բետա-ամիլոիդի կուտակումների վրա, որոնք, ենթադրաբար, ազդում են հիվանդության զարգացման վրա:

Պատվաստանյութի ներմուծումից հետո իմունային համակարգը սկսում է այդ սպիտակուցների դեմ հակամարմիններ մշակել, ինչը հանգեցնում է դրանց ոչնչացմանը: Մշակողների կարծիքով, պատվաստանյութի արդյունավետությունը կապված է այն բանի հետ, որ այն ազդում է եւ բետա-ամիլոիդների, եւ տաու սպիտակուցների վրա:

Նման պատվաստանյութը, ինչպես նշել է Նիկոլայ Պետրովսկին Flinders University-ից, կարող է օգտագործվել ձեռքբերովի թուլամտության կանխարգելման նպատակով:  

Առայժմ ձեռքբերովի թուլամտության դեմ պատվաստանյութը փորձարկվել է բջջային մշակությունների եւ մկների վրա: Ենթադրվում  է, որ մարդկանց վրա պատվաստանյութի փորձարկումը կսկսվի առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում: Չի կարելի երաշխավորել, որ այն հաջող կընթանա, սակայն մշակողները հույս ունեն, որ այն արդյունավետ կլինի եւ հետագայում կսկսի օգտագործվել կլինիկական պրակտիկայում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. hudeem5minut.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ