Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով հիվանդների ցողունային բջիջներով բուժումն անվնաս է. գիտնականներ. news.am

Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով հիվանդների ցողունային բջիջներով բուժումն անվնաս է. գիտնականներ. news.am

Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով (ԿԱՍ) տառապող 15 մարդու մասնակցությամբ հետազոտությունն ապացուցել է ցողունային բջիջների օգտագործմամբ բուժման անվտանգությունը: Սակայն այդ բուժման արդյունավետությունը դեռեւս ապացուցված չէ: Այդ մասին հայտնում են Emory University-ի գիտնականները:

Հետազոտությանը մարդիկ են մասնակցել, որոնց մոտ հիվանդության ախտանիշներն ի հայտ են եկել մոտավորապես երկու տարի առաջ: Նրանցից յուրաքանչյուրին ցողունային բջիջների 10-ից 40 ներարկում է կատարվել: Բջիջները վերցրել են ութ տարեկան սաղմից, որի հյուսվածքները տրամադրվել էին հետազոտական նպատակների համար:

Հետազոտության մասնակիցների մեծամասնությունը ողնուղեղում ցողունային բջիջների ներարկումները տարել է առանց որեւէ լուրջ կողմնակի հետեւանքի (ի հայտ են եկել ընդամենը երկու հիվանդի մոտ): Հիվանդներին հետեւել են ինը ամսվա ընթացքում. հիվանդներից մեկի մոտ ներարկումից հետո զարգացել է այտուց եւ նրա ինքնազգացողությունը վատացել է, իսկ մյուսը միջամտությունից հետո մեկ ամսվա ընթացքում ունեցել է ուժեղ ցավեր, որոնց պատճառը չի հաջողվել պարզել:

Գիտնականների կարծիքով, հետազոտության արդյունքները մատնանշում են, որ ցողունային բջիջների օգտագործմամբ թերապիան կարող է օգտագործվել ԿԱՍ-ով տառապող հիվանդների բուժման համար:

Այս հիվանդությամբ տառապողների մոտ ապաճում են շարժողական նեյրոնները, ինչը հանգեցնում է մկանների ապաճման եւ անդամալուծության: Հիվանդների մեծամասնությունը մահանում է հիվանդության առաջին ախտանիշների ի հայտ գալուց 3-5 տարի անց: Ներկայում գոյություն չունի պայքարի միջոց կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի դեմ, որը հայտնի է նաեւ Լու Գերիգի հիվանդություն անունով:

Այժմ, երբ ցողունային բջիջներով բուժման անվտանգությունը հաստատվել է, հետազոտողները պետք է գնահատեն բուժման այդ մեթոդի արդյունավետությունը: Հեղինակները բացատրում են, որ ցողունային բջիջների կողմից արտազատվող նյութերը, որոնք կներմուծվեն հիվանդների ողնուղեղ, կկարողանան պաշտպանել առկա նեյրոնները եւ նրանց միջեւ կապերը: Դա թույլ կտա պահպանել նյարդային բջիջների գործառույթները եւ դանդաղեցնել մկանների ապաճումը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ