Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Հեղուկ ասպիրինը կարող է օգնել ուղեղի քաղցկեղի դեմ պայքարում. news.am

Հեղուկ ասպիրինը կարող է օգնել ուղեղի քաղցկեղի դեմ պայքարում. news.am

Հեղուկ ասպիրինը քաղցկեղի բջիջների դեմ առավել արդյունավետ է պայքարում, քան քիմիաթերապիան: Նման հետաքրքիր եզրակացության են հանգելՊորտսմուտի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները: Նրանց խոսքով, այդ պարզ դեղը կարող է երկարացնել ուղեղի քաղցկեղով հիվանդ հազարավոր մարդկանց կյանքը:

Հեղուկ ասպիրինն ավանդաբար օգտագործվում է ներարկումների, աչքի կաթիլների տեսքով եւ մի շարք ֆիզիոթերապեւտիկ միջամտությունների ժամանակ: Սակայն այժմ գիտնականներն այդ դեղն ուրիշ կերպ են օգտագործել. քաղցկեղով հիվանդները խմել են եւ պարզվել է, որ այն ավելի արդյունավետ է ոչնչացնում ուղեղում ուռուցքային բջիջները, քան դա անում է այսօր օգտագործվող ցանկացած քիմիաթերապիա: 

Սովորաբար, ուղեղի քաղցկեղի բուժման դեպքում կատարվում է վիրահատական միջամտություն (եթե դա հնարավոր է), քիմիաթերապիա եւ ճառագայթային թերապիա: Սակայն խնդիրն այն է, որ քիմիաթերապիան այնքան էլ արդյունավետ չէ ուղեղի քաղցկեղի բուժման դեպքում, որովհետեւ ուղեղի բջիջներն արյան մատակարարումից հեռացած են թաղանթի միջոցով (հեմատոէնցեֆալիկ պատնեշի), եւ ներերակայաին ներարկումների օգնությամբ դեղը գրեթե չի հասնում ուռուցքին: Սակայն հեղուկ ասպիրինը ուռուցքից վնասված ուղեղի բջջային թաղանթները հաղթահարելու կարողություն ունի, ինչի պատճառով արդյունավետ է: Ավելին, ասպիրինը կարող է ոչնչացնել քաղցկեղային բջիջները:

«Մենք ենթադրում ենք, որ հնարավոր է ասպիրինի եւ դեղերի առավել հզոր համադրումներ ստեղծել, որոնք արդյունավետ կգրոհեն գլխուղեղի ուռուցքին», - ասել են հետազոտողները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medikforum.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ