Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

ԱՄՆ-ում բժիշկները կաթվածի բուժման նոր մեթոդ են փորձարկում. tert.am

ԱՄՆ-ում բժիշկները կաթվածի բուժման նոր մեթոդ են փորձարկում. tert.am

Քլիվլենդի կլինիկայի բժիշկներն առաջին անգամ փորձելու են խթանել կաթված ունեցած հիվանդիների գլխուղեղի աշխատանքը։ Փորձարկման էությունը կայանում է նրանում, որ հիվանդի գլխուղեղի մեջ էլեկտրոդներ են իմպլանտացվելու՝ փոքր չափերի էլեկտրական իմպուլսներ հաղորդելու համար, ինչը մարդկանց օգնելու է վերականգնել իրենց շարժումների նկատմամբ հսկողությունը, հաղորդում է Time.com-ը։

Դաշնային իշխանություններն արդեն թույլ են տվել փորձերի իրականացումը, և ներկայում բժիշկները սպասում են առաջին կամավորի հայտնվելուն։

«Չնայած ֆիզիկական թերապիայի և կաթվածի բուժման ոլորտում առաջընթացին՝ շատ մարդիկ ապրում են երկարաժամկետ հաշմանդամությամբ, և նրանց օգնելու համար անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաներ», - ասում է Քլիվլենդի կլինիկայի նյարդաբանական ինստիտուտի նախագահ բժիշկ Անդրե Մաչադոն, ով ղեկավարելու է փորձի ընթացքը։

Քանի որ գործընթացը փորձարարական է լինելու, հնարավոր են անհայտ ռիսկեր։ Կախված նրանից, թե ինչ ընթացք է ունենալու առաջին փորձը, գիտնականները բուժման մեջ ավելի շատ հիվանդ են ներգրավելու։ Վերջնական հաջողության դեպքում մեթոդը` ֆիզիկական վերականգնման հետ մեկտեղ, դառնալու է գլխուղեղի կաթվածի թերապիայի կարևոր մաս։

«Տվյալ մեթոդի նպատակը ոչ թե ֆիզիկական թերապիայի փոխարինումն է, այլ հակառակը՝ դրա օգտակարության բարձրացումը։ Մեր նպատակը հիվանդների ապաքինման արագացումն է»,- նշել է Մաչադոն։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ