Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ցողունային բջիջները ոտքի են կանգնեցրել ուղեղի կաթված տարած անդամալույծներին. news.am

Ցողունային բջիջները ոտքի են կանգնեցրել ուղեղի կաթված տարած անդամալույծներին. news.am

Ամերիկացի գիտնականները կարողացել են ոտքի կանգնեցնել ուղեղի ծանր կաթվածներով հիվանդների` նրանց ուղեղի մեջ ցողունային բջիջների ներարկումներ կատարելով: Առանց այդ բուժման նրանց սպասվում էր անդամալուծություն մնացած.,.. ամբողջ կյանքի ընթացքում:

18 հիվանդ իրենց համաձայնությունն են տվել գանգոսկրերում անցքեր բացելուն եւ իրենց ուղեղի վնասված մասում ցողունային բջիջների ներարկումներ կատարելուն, որն իրականացրել են Սթենֆորդի համալսարանի գիտնականները: Ուղեղի կաթվածի բուժման այդ փորձարարական մեթոդը ցնցող արդյունքներ է տվել հիվանդների շարժունակության վերականգնման առումով: Ավելին, այն ազդել է նրանց վրա, ովքեր ուղեղի կաթված էին տարել փորձարարական բուժումից մի քանի ամիս եւ նույնիսկ տարիներ առաջ: Ավելի վաղ գիտությունը համոզված էր, որ կաթվածից 6 ամիս անց ուղեղն այլեւս ի վիճակի չէ վերականգնվելու:

Սակայն նոր թերապիան հասուն մարդկանց ուղեղն արդյունավետորեն վերադարձրել են նորածինների վիճակի, որպեսզի այն կարողանա ինքն իրեն վերականգնվել: Սթենֆորդի համալսարանի գիտնականները ենթադրում են, որ այդ թերապիան կկարողանա ազդել նաեւ նյարդադեգեներատիվ այլ խանգարումների դեպքում, ինչպիսիք են Ալցհայմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները, ինչպես նաեւ կողային ամիոտրոֆիկ սկլերոզը:

«Վերականգնումը, որը դիտարկել ենք ուղեղի կաթվածով քրոնիկական հիվանդներից շատերի մոտ, զարմանալի էր,- ասում է Սթենֆորդի նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Գերի Սթեյնբերգը, ով 15 տարի զբաղվել է ցողունային բջիջների ուսումնասիրությամբ: Եվ դա բոլորովին էլ այն շարքից չէր, երբ նրանք «չէին կարողանում մատը շարժել, իսկ այժմ կարողանում են»:

Հաշմանդամի սայլակին գամված հիվանդները ոտքի են կանգնել եւ քայլել: Տեղաշարժման նրանց  կարողությունը բավականին արդյունավետ վերականգնվել է:  Դա աննախադեպ էր: Մեր հետազոտության արդյունքները հերքում են նախորդ կարծիքը, թե հիվանդներն ի վիճակի չեն վերականգնվել ուղեղի կաթվածին հետեւող առաջին  6 ամսից հետո ուղեղում կապերի մահանալու կամ անվերականգնելի վնասի հետեւանքով: Լիովին ակնհայտ է, որ ուղեղում կապերը կարող են վերականգնվել այդ բուժման օգնությամբ եւ մենք դեռ ուսումնասիրում ենք աներեւակայելի հեռանկարները»:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ