Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Քաղցն օգնում է պայքարել ցրված սկլերոզի դեմ. գիտնականներ. news.am

Քաղցն օգնում է պայքարել ցրված սկլերոզի դեմ. գիտնականներ. news.am

Քաղցելու ընթացքում ցրված սկլերոզի բջիջներն ավերվում են եւ հիվանդների վիճակը բարելավվում է, իսկ ոմանք ամբողջությամբ ապաքինվում են հիվանդությունից, ապացուցել են տվել գերմանացի գիտնականները: Նրանք այն եզրակացությանն են հանգել, որ ցրված սկլերոզի դեմ կարելի է պայքարել սննդի ընդունման սահմանափակմամբ:

Բեռլինի համալսարաններից մեկում փորձարկումներ են անցկացվել, որոնց արդյունքում հետազոտողներն այն եզրակացությանն են հանգել, որ սննդի պակասը դրականորեն է ազդում ուղեղի աշխատանքի վրա, որն սկսում է ավելի լավ հաղթահարել այնպիսի խնդիր, ինչպիսին ցրված սկլերոզն է:

Գիտնականները հենց այդ հիվանդության դեմ պայքարի մեթոդ են փնտրել եւ քաղցի ազդեցությունն օրգանիզմի այլ օրգանների վրա հաշվի չի առնվել: Սակայն փորձարկումը ցույց է տվել, որ սննդից հնարավոր առավելագույն հրաժարմամբ սննդակարգը հանգեցնում է նրան, որ սկլերոզի բջիջներն ինքնուրույն ավերվում են: 

Հետազոտության ընթացքում գիտնականներն ամրագրել են լաբորատոր մկների ուղեղի աշխատանքի տվյալները, որոնց երկար ժամանակ բավարար սնունդ չեն տվել: Արդյունքում լաբորատոր մկների 20 տոկոսն ամբողջությամբ ազատվել է այդ հիվանդությունից: Իսկ մնացած մկների մոտ, որոնք չեն կարողացել ամբողջությամբ ազատվել հիվանդությունից, առողջական վիճակի բարելավում է դիտարկվել:

Մկներից հետո գիտնականները փորձարկում են կատարել մարդկանց վրա: Ցրված սկլերոզով 60 կամավոր խստագույն սննդակարգի է հետեւել, մասնակիցների եւս մեկ խումբ սնվել է սովորական ռեժիմով: Պարզվել է, որ  առաջին խմբի կամավորների հոգեկան եւ ֆիզիկական վիճակը զգալիորեն բարելավվել է:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ