Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Հակաբիոտիկները հանգեցնում են հիշողության վատացման. news.am

Հակաբիոտիկները հանգեցնում են հիշողության վատացման. news.am

Հակաբիոտիկների երկարատեւ կուրսը, որը ոչնչացնում է աղիքային մանրէները, նաև դանդաղեցնում է ուղեղի նոր բջիջների առաջացումը, պարզել են Գերմանիայում մոլեկուլային բժշկության կենտրոնի կենսաբանները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports-ում:

Փորձարկումների ընթացքում գիտնականները նախ 210 լաբորատոր մկներին սովորական ջուր են տվել, իսկ հետո սկսել են դրան հակաբիոտիկներ ավելացնել: Կրծողների հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աղիների միկրոֆլորայի փոփոխությունների հետ մեկտեղ, փոփոխություններ են տեղի ունենում նաեւ մկների հիպոկամպում: Պարզվել է, որ հակաբիոտիկների ազդեցության հետեւանքով հիպոկամպի` նոր նյարդային բջիջների ձեւավորման կարողությունը տուժում է: 

Գիտնականները նման արդյունքը բացատրում են նրանով, որ աղիների մանրէներն ազդում են նյարդային համակարգի զարգացման վրա: Նման ազդեցությունը միջնորդավորվում է իմունային համակարգի բջիջներով:  Ly6Chi մոնոցիտներ կոչվող իմունային բջիջների ներարկումները  վերականգնում են նեյրոգենեզի նախկին մակարդակը:

Բացի այդ, հետազոտողները նկատել են, որ ֆիզիկական վարժությունները եւ կենդանի մանրէների ութ տեսակներից պրոբիոտիկներով բուժումը նպաստում է նյարդային բջիջների աճին ու բարելավում մկների հիշողությունը, որոնք մինչ այդ հակաբիոտիկների ազդեցությանն են ենթարկվել: Հետազոտողների խոսքով, հայտնագործությունը հնարավորություն է տալիս բարելավել հոգեկան առողջությունը` կարգավորելով մարսողական տրակտում միկրոօրգանիզմների կազմը:

Առայժմ վաղ է խոսել` արդյո՞ք հակաբիոտիկների կարճատեւ կուրսերն ազդում են հիշողության վրա, սակայն գիտնականները համարում են, որ որոշ պրոբիոտիկներ կարող են օգտակար լինել այն մարդկանց, որոնց հակամանրէային դեղերով բուժում են նշանակում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ria56.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ