Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Նոր կենսասենսորը ճանաչում է քաղցկեղը եւ Պարկինսոնի հիվանդությունը. news.am

Նոր կենսասենսորը ճանաչում է քաղցկեղը եւ Պարկինսոնի հիվանդությունը. news.am

Հետազոտողները կենսասենսոր են մշակել, որն ի վիճակի է ճանաչել քաղցկեղի որոշ տեսակների եւ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հանգեցնող մոլեկուլները: Այդ սարքը կարող է ախտորոշան մեջ իսկական հեղաշրջում իրականացնել:

Սարքը ստեղծել են National Nanotechnology Laboratory-ի (LNNano) բրազիլացի գիտնականները: Այդ կենսասենսորը պարունակում է գլուտաթիոնի պեպտիդի (GSH) կրճատ ձեւը, որը հատուկ եղանակով է հակազդում գլուտաթիոնի  S-տրանսֆերազա (GST) ֆերմենտի հետ շփումից հետո, որը կապված է Ալցհայմերի, Պարկինսոնի հիվանդությունների, կրծքի քաղցկեղի եւ մի քանի այլ հիվանդությունների հետ: 

Դիտարկումները ցույց են տվել, որ սարքը կարող է ճանաչել նման մոլեկուլները, նույնիսկ, եթե դրանք նմուշում առկա են շատ աննշան մակարդակում:  Սարքը նանոմետրիկական զգայականություն ունի: Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է օրգանական տրանզիստորի տեխնոլոգիան օգտագործել GSH-GST զույգի ճանաչման համար, ինչը շատ կարեւոր է դեգեներատիվ հիվանդությսւնների ախտորոշման գործում: 

Բացի ոչ բարձր արժեքից եւ կրելիությունից, այս սարքը նաեւ այլ արժանիքներ ունի: Այն կարող է հարմարեցվել այլ նյութերի ճանաչման համար, ներառյալ տարբեր հիվանդությունների հետ կապված մոլեկուլները, ինչպես նաեւ վարակված նյութերում առկա տարրերը: Դրա համար անհրաժեշտ կլինի սենսորում այն մոլեկուլները փոխարինել ռեակցիայի մեջ մտնող քիմիական նյութերի հետ, որոնք անհրաժեշտ է հայտնաբերել: Տվյալ նախագիծը կենտրոնացած է ունիվերսալ սարքերի մշակման վրա, որոնք կօգնեն հիվանդությունների կլինիկական ախտորոշման համակարգը զարգացնել այն փուլերում, երբ բժշկությունը դեռևս կարող է ինչ-որ բան առաջարկել հիվանդներին:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ