ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ինչու մարդիկ չեն նկատում հենց իրենց աչքի առաջ գտնվող իրերը. news.am
Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի ու Բերքլիի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները բացատրել են, թե ինչու մարդիկ հաճախ չեն նկատում այն, ինչ հենց նրանց աչքի առաջ է: Նրանք ստեղծել են տեսողության համար պատասխանատու՝ գլխուղեղի ճակատային կեղեւի մոտավոր քարտեզը:
«Մենք կարծում ենք, որ մենք տեսնում ենք լուսանկարչական սարքերի նման, բայց դա բոլորովին այդպես չէ: Երբեմն ճակատային կեղեւը չի ակնկալում, որ կտեսնի այս կամ այն բանը», - նշում են աշխատության հեղինակները: Եվ, չնայած այդ իրը կարող է հենց մեր աչքի առաջ լինել, ուղեղն այն հեռացնում է մեր գիտակցությունից:
Գիտնականները երկու փուլից բաղկացած փորձ են կազմակերպել: Առաջին փուլում նրանք հետեւել են ուղեղի տարբեր մասերի ակտիվությանը, մինչ փորձի մասնակիցները կատարում էին տեսողական գիտակցական ընկալման առաջադրանքներ: Հետո մագնիսային խթանման միջոցով նրանք աշխուժացրել են ակտիվ գոտիները, որոնք գործում են տեսողական ընկալման յուրաքանչյուր փուլում:
Ընկալման առաջին փուլում ուղեղը տեղեկությունների հսկայական ծավալից ընտրում է այն, ինչին պետք է ուշադրություն դարձնել:
Հետո նա տեսողական տվյալները միացնում է այլ տեղեկությունների հետ, օրինակ` ակնկալիքների: Հետո սկսում է գնահատել այդ տվյալները: «Ճակատային կեղեւն ուղարկում է ազդանշան, որ պետք է ուշադրություն դարձնել ընտրված օբյեկտին: Համախմբելով տեղեկություններն՝ ուղեղը գնահատում է, թե ձեր կարծիքով դուք ինչ եք տեսել», - բացատրում են աշխատության հեղինակները: Փորձի արդյունքները ցույց են տվել, որ ճակատի կեղեւի հետնամասը ակտիվ էր ընտրության ժամանակ, միջնամասը՝ համախմբումների ժամանակ, իսկ առաջնամասը՝ գնահատման: Ստացված տվյալների հիման վրա գիտնականներին հաջողվել է կառուցել ճակատային կեղեւի մոտավոր տեսողական քարտեզ:
Փորձի երկրորդ փուլում գիտնականները հերթով ճնշում էին ճակատային թաղանթի հետնամասի ու միջնամասի ակտիվությունը, ինչի արդյունքում փորձի մասնակիցներն ավելի վատ էին կատարում ընտրելու ու համախմբելու առաջադրանքները: Իսկ ճակատի առջեւի թաղանթը խթանելիս՝ փորձի մասնակիցները, հակառակը, ավելի ճշգրիտ էին գնահատում այն, ինչ տեսնում էին:
13.05.2016 Կարդացեք նաև
28.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ