Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Նյարդակենսաբանները մեծ առաջընթաց են գրանցել ցրված սկլերոզի բուժման գործում. news.am

Նյարդակենսաբանները մեծ առաջընթաց են գրանցել ցրված սկլերոզի բուժման գործում. news.am

Կալգարիի համալսարանի նյարդակենսաբանները նյութ են հայտնաբերել, որը կարող է ցրված սկլերոզով հիվանդներին օգնել հաղթահարել հիվանդությունը: Դա  N-ացետիլգլյուկոզամինն է (ֆլուորոզամինը), որն առայժմ հավանության չի արժանացել մարդկանց կողմից օգտագործվելու համար, սակայն արդյունավետություն է դրսեւորում մկների վրա փորձարկումներում:

Ցրված սկլերոզը քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է օրգանիզմի առողջ բջիջների վրա իմունային համակարգի հարձակումից: Արդյունքում տեղի է ունենում կենտրոնական նյարդային համակարգի նյարդային մանրաթելերը շրջապատող էլեկտրամեկուսացնող միելինային թաղանթների ավերում: Հիվանդի մոտ աուտոիմունային բորբոքական բազմաթիվ օջախներ են առաջանում, որտեղ նյարդային նորմալ հյուսվածքը փոխարինվում է շարակցականով:

Միելինային թաղանթը ձեւավորվում է գլիալ բջիջներից, որոնց թվին են պատկանում օլիգոդենդրոցիտները: Որոշակի նյութեր, ինչպես օրինակ, պրոտեինգլիկանայի խոնդրոիտին սուլֆատը, մոլեկուլային ազդանշանների դեր են խաղում, որոնք կարգավորում են  նյարդային մանրաթելերի վնասման վայրերում միելինի վերականգնումը: Դրանք նպաստում են օլիգոդենդրոցիտների զարգացման եւ գործառույթի ճնշմանը:

Գիտնականները 245 դեղ են փորձարկել` գտնելու այն միացությունները, որոնք օլիգոդենդրոցիտներին թույլ են տալիս աճել եւ աշխատել պրոտեինգլիկանների ներկայությամբ: Նրանք հայտնաբերել են, որ N-ացետիլգլյուկոզամինը լաբորատոր մկների բջիջներում նվազեցնում է պրոտեինգլիկանների սինթեզը եւ վերականգնում է գլիալ բջիջների գործառույթները: Հետազոտողները ցույց են տվել, որ դեղի ներարկումը նպաստում է ցրված սկլերոզով տառապող կրծողների միելինային թաղանթների վերականգնմանը եւ վերջույթների պարեզի նվազմանը:

Նեյրոկենսաբանները փորձարկումներում կենդանիների երկու խումբ են օգտագործել, յուրաքանչյուրում` յոթ-ութ առանձնյակ: Գիտնականներն ընդգծում են, որ դրանք նախնական հետազոտություններ են եւ դեղի հետագա կլինիկական փորձարկումներ են անհրաժեշտ` հաստատելու բուժման հնարավոր մեթոդի անվտանգությունը եւ արդյունավետությունը, նախքան մարդկանց վրա դրա ազդեցությունը փորձարկելը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ