Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Պարկինսոնի հիվանդությունը հնարավոր կլինի ախտորոշել արյան հետազոտության օգնությամբ. news.am

Պարկինսոնի հիվանդությունը հնարավոր կլինի ախտորոշել արյան հետազոտության օգնությամբ. news.am

Ավստրալիայի La Trobe University համալսարանի հետազոտողները մշակել են արյան հազվագյուտ հետազոտություն, որի օգնությամբ Պարկինսոնի հիվանդությունը կարելի է ախտորոշել վաղ փուլերում: Նոր թեստը կարող է արյան բջիջների մետաբոլիզմում հայտնաբերել այնպիսի խանգարումներ, որոնք բնորոշ են այդ հիվանդությամբ տառապողներին:

Ներկայում Պարկինսոնի հիվանդության բացահայտման համար օգտագործվում է զանազան մեթոդների մի ամբողջ համալիր: Ճշգրիտ ախտորոշումը, սովորաբար, հաջողվում է միայն հիվանդության առաջին ախտանշանների դրսեւորումից ու այդ ախտանշանների բոլոր մյուս հնարավոր պատճառների բացառումից հետո:

Այս պահին Պարկինսոնի հիվանդության բուժման արդյունավետ ձեւեր չկան, այդ պատճառով կարեւոր է ո՛չ միայն արդյունավետ դեղերի որոնումը, այլեւ հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելը: Ժամանակին սկսած ֆիզիոթերապիան ու մի շարք դեղերի ընդունումը որոշ դեպքերում կօգնի կանխել կամ առավելագույն հետաձգել հիվանդության առաջխաղացումը:

Փոլ Ֆիշերի ու նրա գործընկերների մշակած նոր թեստի օգնությամբ հնարավոր է հիվանդությունն ախտորոշել վաղ, մինչեւ ախտանշանների դրսեւորումը: Թեստի օգնությամբ կարելի է հայտնաբերել մետաբոլիզմի փոփոխությունը միտոխոնդրիաներում՝ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ այդ բջջային կառուցվածքները մի քանի անգամ ավելի ակտիվ են, քան առողջ մարդկանց մոտ:

Գիտնականները մեթոդը հաջողությամբ փորձարկել են 38 կամավորների վրա, որոնցից 29-ը հիվանդ էին Պարկինսոնի հիվանդությամբ: Սակայն առայժմ նրանք չեն կարող համոզված լինել, որ միտոխոնդրիաների հիպերակտիվությունը բնորոշ է միայն Պարկինսոնի հիվանդությամբ տառապոող մարդկանց մոտ ու չի հանդիպում նեյրոդեգեներատիվ այլ հիվանդություններով, օրինակ, Ալցհայմերի հիավնդությունով տառապող մարդկանց մոտ:

Հետազոտողների կարծիքով, կլինիկական պրակտիկայում թեստը հնարավոր կլինի օգտագործել ոչ շուտ, քան հինգ տարի հետո:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ