Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ինժեներներն առաջին անգամ «վերակենդանացրել» են կաթվածահար ձեռքը. 1in.am

Ինժեներներն առաջին անգամ «վերակենդանացրել» են կաթվածահար ձեռքը. 1in.am

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Օհայոյի համալսարանի գիտնականները նյարդապրոթեզավորման միջոցով կարողացել են վերականգնել կաթվածահար մարդու ձեռքի մատներն ու դաստակները շարժելու ունակությունը: Դրա համար նրանք ուղեղում ներդրել են միկրոէլեկտրոդներ, որոնք խթանել են նյարդա-մկանային համակարգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են տուժել այնպիսի հիվանդություններից ու վնասվածքներից, որոնք վնասել են ուղեղից մկաններին հաղորդվող ազդանշանային համակարգը և, այդպիսով, հանգեցրել կաթվածահարության:

Նախկին շարժողական ակտիվությունը վերականգնելու հարցում նման մարդկանց օգնելու համար գիտնականներն ակտիվորեն մշակել են նյարդապրոթեզավորման մեթոդներ:

Հետազոտողներն արդեն իսկ կարողացել են վերծանել ուղեղի մեծ կիսագնդերի մի շարք ազդանշաններ և ստեղծել հատուկ նեյրոինտերֆեյսներ, որոնք կաթվածահար մարդկանց հնարավորություն են տալիս կառավարել ռոբոտատեխնիկական ձեռքը: Սակայն մինչ այժմ ապացուցված չէր կաթվածահար վերջույթները շարժելու ունակությունը վերականգնելու հնարավորությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ