Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Նեյրոնների փոխպատվաստումը Ալցհայմերի եւ Պարկինսոնի հիվանդության բուժման ապագան է. news.am

Նեյրոնների փոխպատվաստումը Ալցհայմերի եւ Պարկինսոնի հիվանդության բուժման ապագան է. news.am

Rutgers University-ի գիտնականները  միջոց են գտել գլխուղեղին առողջ նեյրոններ պատվաստելու, որոնք կկարողանան փոխարինել վնասված նյարդային բջիջները եւ բարելավել նեյրոդեգեներատիվ հիվանդություններով, օրինակ` Ալցհայմերի հիվանդությամբ կամ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող հիվանդների վիճակը:

Գիտնականները Փրաբհաս Մոհգեի գլխավորությամբ բազմապոտենտ ցողունային բջիջներ են առանձնացրել եւ հասել են նեյրոններում դրանց շերտավորմանը. բջիջներն աճել են եռաչափ պոլիմերային հիմնակմախքներում, որոնցից յուրաքանչյուրի չափը չէր գերազանցում  100 մկմ-ն:

Հետո գիտնականները ստացված նեյրոնները ներմուծել են մկների գլխուղեղ: Փորձարկումները ցույց են տվել, որ բջիջներն անջատվել են հիմնակմախքներից եւ սկսել են գործել գլխուղեղի այլ նեյրոնների հետ միասին:

Հեղինակները նշում են, որ առաջին անգամը չէ, որ նեյրոնները գլխուղեղ մտցնելու փորձեր են ձեռնարկվում, սակայն այս դեպքում գիտնականներին հաջողվել է 100 անգամ մեծացնել փոխպատվաստված բջիջների գոյատեւման կարողությունը: Այլ մեթոդների օգտագործման պարագայում բջիջների գոյատեւման կարողությունը չէր գերազանցում 1 տոկոսը:

Գիտնականներն առայժմ վստահ չեն, թե նեյրոնների նման փոխպատվաստումը կազդի մարդկանց վրա, սակայն նրանք նախատեսել են շարունակել իրենց փորձարկումները: Գուցե  մի օր այդ մեթոդի շնորհիվ  հնարավոր լինի օգնել Ալցհայմերի եւ Պարկինսոնի հիվանդություններով տառապողներին:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ