Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Անառողջ սննդակարգը եւ պասիվությունն են Ալցհայմերի հիվանդության յուրաքանչյուր 4-րդ դեպքի պատճառը. news.am

Անառողջ սննդակարգը եւ պասիվությունն են Ալցհայմերի հիվանդության յուրաքանչյուր 4-րդ դեպքի պատճառը. news.am

Ալցհայմերի հիվանդության զարգացման պատճառներն առայժմ պարզ չեն գիտնականների համար. կարծիք կա, թե այդ հիվանդությունը ժառանգական արմատներ ունի եւ հաճախ փոխանցվում է ժառանգաբար: Tufts University-ի գիտնականները, սակայն, վստահ են, որ այդ հիվանդության յուրաքանչյուր չորրորդ դեպքի պատճառն անառողջ սննդակարգն է եւ ֆիզիկական ակտիվության պակասը:

Մասնավորապես, անառողջ է համարվում կենդանական ծագում ունեցող սննդամթերքի մեծ տոկոս պարունակող սննդակարգը: Շատերին, իհարկե, հայտնի է, որ բոլոր այդ մթերքները վնասակար են առողջության համար, սակայն քչերը գիտեին, որ ուղեղը եւս կարող է տուժել դրանց պատճառով:  

Գիտնականները 8 ամիս շարունակ մկներին կերակրել են վնասակար սննդամթերքով, ինչի հետեւանքով նրանց մոտ աճել է միգրոգլիաների` գլխուղեղի բջիջների ակտիվությունը, ինչը հանգեցրել է գլխուղեղի բորբոքման եւ մեծացրել է թուլամտության զարգացման վտանգը: Այսինքն, ընդգծում են գիտնականները, սխալ սնունդը վնասակար է ո՛չ միայն սրտանոթային համակարգի համար, այլեւ մեծացնում է ձեռքբերովի թուլամտության վտանգը: Ավելին, Ալցհայմերի հիվանդության 25 տոկոսը գիտնականները կապում են հենց այդ գործոնի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրականացված հետազոտություններից մեկը հետաքրքիր օրինաչափություն էր ի հայտ բերել անառողջ սննդի եւ ուղեղի չափերի միջեւ. այն մարդիկ, ովքեր կանոնավոր քաղցր ըմպելիքներ են օգտագործում, աղի նախուտեստներ եւ վերամշակված միս, կարող է փոքրացած լինել ուղեղի այն հատվածը, որը կապված է սովորելու, հիշողության եւ հոգեկան առողջության հետ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medportal.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ