Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ամերիկացի գիտնականները դեղերի փորձարկման համար մարդու մանրագույն ուղեղ են ստեղծել. news.am

Ամերիկացի գիտնականները դեղերի փորձարկման համար մարդու մանրագույն ուղեղ են ստեղծել. news.am

Ամերիկյան Բալթիմոր քաղաքում Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները շատ փոքր ուղեղներ են ստեղծել, որոնց չափը չի գերազանցում միջատի աչքի չափերը եւ որոնք մարդկային ուղեղի նեյրոններ եւ բջիջներ են պարունակում: Մարդու մինի-ուղեղները էլեկտրական ակտիվության ապացույցներ են տվել, որոնք հնարավոր է չափել:

Այդ օրգանների ստեղծողների կարծիքով մոտ ապագայում գիտությունը հնարավորություն կստանա լաբորատոր պայմաններում Ալցհայմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների դեմ նոր դեղերի փորձարկման համար փոքրագույն ուղեղների զանգվածային արտադրություն հիմնել: Տվյալ օրգանները թույլ կտան համոզվել դեղերի անվտանգության եւ արդյունավետության մեջ, եւ գիտնականները կարիք չեն ունենա դեղերի գործունեությունը ստուգել կենդանիների վրա, որոնց ուղեղի բջիջները բոլորովին այնպես չեն հակազդում, ինչպես` մարդկայինը:

Հետազոտողները հիշեցնում են, որ դեղերի 95 տոկոսը, որը կենդանական մոդելների վրա փորձարկվելով խոստումնալից է թվում, անարդյունավետ է դուրս գալիս մարդու վրա փորձարկելիս, ինչը վատնում է շատ ժամանակ եւ միջոցներ: Չնայած լաբորատոր առնետներն օգնում են դեղեր փորձարկել, մարդկային օրգանիզմը զգալիորեն տարբերվում է կրծողների օրգանիզմներից: Այդ պատճառով մարդկային ուղեղի պատճենի վրա փորձերն առավել վստահելի կարող են լինել: 

Ստեղծողները պատմել են, որ իրենց մանրագույն ուղեղները սկսել են նույնիսկ մտածողության պարզագույն տարատեսակ դրսեւորել: Դա առանձնակի իմաստ չունեցող էլեկտրական ակտիվություն է, բայց, միեւնույն է, նեյրոնները փորձում են իրար հետ կապերի մեջ մտնել:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ