Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Երկու մետրանոց երկաթյա ձողը ծակել է շինարար բանվորի գլուխը, եւ նա ողջ է մնացել. news.am

Երկու մետրանոց երկաթյա ձողը ծակել է շինարար բանվորի գլուխը, եւ նա ողջ է մնացել. news.am

Հնդկաստանից 24 տարեկան շինարար բանվորի գլուխը ծակել-անցել է մոտ երկու մետրանոց երկաթյա ձողը: Ձողը ծակել է նրա գանգը եւ ուղեղը, բայց հրաշքով չի վնասել ուղեղի կենսական կարևոր հատվածները եւ զարկերակները, ու տղան ողջ է մնացել: Մումբայում հաջողվել է 5-ժամյա վիրահատության միջոցով հանել ձողը:

Մուհամեդ Գուդդուն ցեմենտ էր խառնում, երբ մոտակա շենքի չորրորդ հարկից պատահաբար երկաթյա ձող է ընկել, որը խրվել է ուղիղ նրա գլխի մեջ: Ձողը ծակել անցել է գանգը, բայց տղան գիտակցությունը չի կորցրել եւ անմիջապես հասցրել են հիվանդանոց, տեղեկացնում է    The Daily Mirror-ը:

Ձողը գլխից հանելու վիրահատական գործողությունը հինգ ժամ է տեւել: Այժմ տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում, եւ  նրա վիճակը լավանում է: Ճիշտ է, առայժմ նրա մարմնի ձախ հատվածը կաթավածահար է, բայց բժիշկները պնդում են, որ մի քանի ամսից շարժողական կարողությունները լիովին կվերականգնվեն:

Նյարդավիրաբույժ Բատուկ Դիյորան, ով իրականացրել է վիրահատությունը,  «իսկական հրաշք» է կոչել այն փաստը, որ  շինարարը ողջ է մնացել նման վնասվածք ստանալուց հետո: Նրա խոսքով, վիրահատությունը բարդ էր, բայց տղայի բախտը բերել է, որ ձողը չի վնասել նրա զարկերակները, ոչ էլ ուղեղի կարեւոր հատվածները, հակառակ դեպքում նա գործնականում կենդանի չէր մնա:

Բժիշկների խոսքով, Մուհամեդը ստիպված կլինի եւս երկու շաբաթ մնալ հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո:

 

Երկու մետրանոց երկաթյա ձողը ծակել է շինարար բանվորի գլուխը Երկու մետրանոց երկաթյա ձողը ծակել է շինարար բանվորի գլուխը Երկու մետրանոց երկաթյա ձողը ծակել է շինարար բանվորի գլուխը

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ