Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ձկան յուղն օգնում է Ալցհայմերի հիվանդության դեմ պայքարում. news.am

Ձկան յուղն օգնում է Ալցհայմերի հիվանդության դեմ պայքարում. news.am

Ձկան յուղի առատ պարունակությամբ սննդակարգն օգնում է մեղմացնել Ալցհայմերի հիվանդության ախտանիշներն ու դանդաղեցնել հիվանդության զարգացումը: Նման եզրակացության են հանգել Physiology CAS-ի գիտնականները:

Հետազոտությաան շրջանակում գիտնականները Ալցհայմերի հիվանդության նման ախտանիշներ դրսեւորող մկներին ձկան յուղով հարուստ սնունդ են տվել: Երեք շաբաթ հետո գիտնականները նկատել են, որ այս սնունդը դանդաղեցրել է ախտանիշների զարգացումը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ճիշտ ընտրված սնունդը կարող է մեղմել առայժմ անբուժելի այդ հիվանդությունը նաեւ մարդկանց մոտ:

Ալցհայմերի հիվանդությունն, այսօրվա դրությամբ, բավականին տարածված է աշխարհում: Տարեց մարդկանց մոտ այն հիշողության խնդիրներ է առաջացնում, սակայն դրա պատճառներն առայժմ անհայտ են, իսկ հիվանդությունը դեռեւս անբուժելի է: Չնայած գիտությունը հսկայական ջանքեր է գործադրում Ալցհայմերի հիվանդության բուժման արդյունավետ միջոց գտնելու համար, բայցեւայնպես գոյություն ունեցող դեղերն ընդամենը թեթեւացնում են հիվանդության ախտանիշները, սակայն չեն բուժում:

Որոշ մասնագետներ համարում են, որ կենսակերպն ու սննդային նախասիրություններն ազդում են ուղեղի աշխատանքի, նաեւ Ալցհայմերի հիվանդության զարգացման վրա: Չեխ գիտնականների հետազոտությունն, ըստ էության, հաստատել է այդ տեսությունը՝ ցույց տալով, որ ճիշտ սնունդը, որը հարուստ է ձկան յուղով, կարող է գոնե դանդաղեցնել հիվանդության զարգացումը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Alzheimer Research ամսագրում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. blog.1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ