Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գիտնականները ցրված սկլերոզի դեմ պայքարի նոր միջոց են առաջարկել. news.am

Գիտնականները ցրված սկլերոզի դեմ պայքարի նոր միջոց են առաջարկել. news.am

Սթենֆորդի նյարդաբանության բաժնի մասնագետները նոր դեղ են ստեղծել, որը կարող է օգտագործվել ցրված սկլերոզի դեմ պայքարում: Դեղը փորձարկել են այդ հիվանդությամբ տառապող մկների վրա, ստացված արդյունքները հիմք են ենթադրելու, որ դեղը կօգնի պայքարել այդ հիվանդության դեմ:

Ներկայում ցրված սկլերոզով տառապող հիվանդներին ինտերֆերոնով թերապիա են նշանակում. դա չի բուժում հիվանդությունը եւ նույնիսկ չի դանդաղեցնում նրա ընթացքը, բայց թուլացնում է դրա դրսեւորումները: Սակայն շատ հիվանդների մոտ այդ դեղի օգտագործման հետ կապված կողմնակի ազդեցություններ են առաջանում: 

Այժմ գիտնականները` Լոուրենս Շտեյնմանի գլխավորությամբ, առաջարկել են ցրված սկլերոզի դեմ պայքարում օգտագործել լեղաթթվի արհեստական սինթեզված ագոնիստ` օբետիհոլային թթուն (6-ECDCA): Փորձարկումների իրականացման համար հեղինակները մկներ են աճեցրել, որոնք զուրկ են ֆարնեզոիդային Х-ռեցեպտորի դրսեւորումներից, որն օգտագործվում է լեղաթթվի սինթեզի եւ խոլեսթերինի նյութափոխանակության մեջ: Այդ ռեցեպտորը չունեցող կենդանիների մոտ վառ արտահայտված էին ցրված սկլերոզի ախտանիշները:

Կենդանիների մի խումբը 6-ECDCA է ստացել, իսկ մյուսը` հենոդեզոքսիհոլային թթու (ֆարնեզոիդ Х ռեցեպտորի բնական ագոնիստ): Բոլոր կենդանիների մոտ էական բարելավումներ են նկատվել, սակայն պարզվել է, որ 6-ECDCA-ի ընդունումն առավել արդյունավետ է: Հետազոտողներն ընդգծում են, որ նախաընտրելի է դեղի ներքին ընդունման տարբերակը,  քան ներարկումները` ինտերֆերոնի դեպքում: Ի դեպ, 6-ECDCA ընդունած հիվանդների մոտ կողմնային ազդեցություններ են արձանագրվել. փորձարկվողների 23 տոկոսի արյան մեջ բարձրացել է խոլեսթերինի մակարդակը, բացի այդ մաշկաքոր է առաջացել:

Այդ հետազոտության մասին տեղեկացնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ