Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գիտնականներն առաջին անգամ հաջողությամբ ապասառեցրել են կաթնասունի ուղեղը. 1in.am

Գիտնականներն առաջին անգամ հաջողությամբ ապասառեցրել են կաթնասունի ուղեղը. 1in.am

21st Century Medicine-ի գիտնականները՝ Ուղեղի պահպանության հիմնադրամից, մրցանակ են ստացել՝ 26.735 ԱՄՆ դոլար: Սակայն գիտնականների ձեքբերումը շատ ավելի արժեքավոր է, քան նշված մրցանակը՝ հայտնում է ultramir.net-ը:

Շատ ընկերություններ աշխարհում ուղեղի պահպանման ծառայություններ են առաջարկում՝ մահից ամիջապես հետո` այն պահելով կրիոգենային պայմաններում: Միևնույն ժամանակ, այդ կերպ «սառեցված» ուղեղը կյանքի վերադարձնելու հուսալի միջոցներ առայժմ չկան, և օրգանները պահվում են այն հույսով, որ երբևէ այդպիսի մեթոդներ կստեղծվեն: 21st Century Medicine-ի աշխատանքը կարևորագույն քայլ է այդ ուղղությամբ:

Ստանալով ճագարի ուղեղը՝ գիտնականներն այն մշակել են գլուտարալդեհիդով, հետո դրել են կրիոպրոտեկտորի լուծույթի մեջ և 4 ժամվա ընթացքում ջերմաստիճանը նվազեցրել մինչև -130°С: Իրականում այդպիսի պայմաններում ուղեղը կարող է պահպանվել անորոշ երկար ժամանակով, բայց 21st Century Medicine-ում այն գրեթե կյանքի են վերադարձրել:

Բարձրացնելով ջերմաստիճանը և մաքրելով կրիոպրոտեկտորը՝ գիտնականներն ուսումնասիրել են ուղեղի վիճակը՝ հետևելով Ուղեղի պահպանության հիմնադրամի մասնագետների առաջարկած հստակ պրոցեդուրաներին: Գիտնականները համոզվել են, որ ուղեղն անվնաս է մնացել:

Ամբողջ ուղեղը նոր օրգանիզմի փոխպատվաստելու հնարավորություն չունենալով՝ դժվար է ասել, թե որքանով են պահպանվել դրա գործառույթները: Սակայն, դատելով ամենամանրամասն ուսումնասիրության արդյունքներից, այն կարող էր լիովին նորմալ լինել:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ