Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ինչպես են ձևավորվում հիշողությունները. գիտնականներ.1in.am

Ինչպես են ձևավորվում հիշողությունները. գիտնականներ.1in.am

Գերմանացի գիտնականների նոր հետազոտությունն օգնել է հասկանալ, թե մարդու մոտ ինչպես են ձևավորվում հիշողությունները: Տյուբինգենի համալսարանին կից Werner Reichardt Centre for Integrative Neuroscience կենտրոնի գիտնականները պարզել են, որ հիշողությունները ձևավորվում են շնորհիվ այն բանի, որ ուղեղում կան հիշողության ինքնատիպ բջիջներ, որոնցում պահպանվում է տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:

Մասնագետների խոսքով՝ գլխուղեղի շրջանում կան յուրահատուկ նեյրոններ, որոնց աննշան մասն ակտիվանում է էլեկտրական լիցքերի ձևով՝ ամեն անգամ, երբ միանում է հիշողության մեխանիզմը, իսկ մնացած նեյրոնները մնում են հանգիստ վիճակում և չեն գործում:

Գիտնականները փորձեր են կատարել լաբորատոր առնետների վրա: Նրանց հաջողվել է թույլ էլեկտրական ազդանշաններ ուղարկել հիշողության բջիջներին, ինչի արդյունքում առնետների գլխուղեղում ձևավորվել են ավելի կայուն հիշողություններ:

Գիտնականները հույս ունեն, որ նոր հայտնագործությունը կնպաստի մշակել բուժման նոր մեթոդներ այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են տկարամտությունը, Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. informing.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ