Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ագրեսիան ուղեղում առաջացնում է նոր նյարդային բջիջներ. հետազոտություն. 1in.am

Ագրեսիան ուղեղում առաջացնում է նոր նյարդային բջիջներ. հետազոտություն. 1in.am

Ռուս և ամերիկացի նեյրոկենսաբանների խումբը Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի աշխատակիցների մասնակցությամբ փորձով հաստատել է ագրեսիայի ազդեցությունն ուղեղում նոր նյարդային բջիջների առաջացման վրա: Գիտնականները մի շարք փորձեր են կատարել արու մկների վրա և իրենց աշխատանքի արդյունքները հրապարակել են Frontiers in Neuroscience ամսագրում:

Փորձի ընթացքում գիտնականները երկու արուի դրել են ցանցով երկու մասի բաժանված վանդակի մեջ: Ամեն օր ցանցը մաքրել են ու սկսել ուսումնասիրությունը: 2-3 բախումից հետո հաղթողը որոշվել է, որից հետո նորից հարևանից անջատել են ցանցով: Այս փորձից բացի՝ կատարվել են նաև այլ փորձեր:

Հետազոտողներն ուսումնասիրել են ագրեսոր մկների ուղեղում կատարվող փոփոխությունները, որոնք հարձակվել են իրենց ցեղակիցների վրա ու հաղթել: Այդ կենդանիները հաղթանակից հետո ավելի ագրեսիվ են դարձել, իսկ նրանց ուղեղի հիպոկամպում նոր նեյրոններ են առաջացել:

Բացի դրանից՝ ծեծկռտուքը շարունակելու հնրավորության դեպքում, դիտվել են նշագեղձերի նյարդային բջիջների ակտիվության որոշակի փոփոխություններ: Գիտնականները նշում են, որ մարդկանց նշագեղձերը ներգրավված են մի շարք ախտաբանական գործընթացներում՝` ներառյալ աուտիզմի առաջացման:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. tsuslik.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ