Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Գիտնականները վնասվածքից հետո ուղեղի վիճակի մոնիտորինգի չիպ են ստեղծել. news.am

Գիտնականները վնասվածքից հետո ուղեղի վիճակի մոնիտորինգի չիպ են ստեղծել. news.am

Վաշինգթոնի համալսարանի գիտնականները Ռորի Մերֆիի գլխավորությամբ փոքրիկ չիպ են մշակել, որը մտցվում է գլխամաշկի տակ եւ հնարավորություն տալիս հետեւել ջերմաստիճանի եւ ներգանգային ճնշման փոփոխություններին: Այս չիպը հնարավոր կլինի տեղադրել այն հիվանդների մաշկի տակ, ովքեր գանգուղեղային ծանր վնասվածք կամ ուղեղի վիրահատություն են տարել, եւ արդյունքում կկարողանան նրանց վիճակի մասին օգտակար տեղեկություններ ստանալ:

Եթե չիպն այլեւս պետք չլինի, այն հանելու կարիք չի լինի, որովհետեւ շատ արագ կհալվի եւ կանհետանա: Նման տեխնոլոգիան չիպի օգտագործումը դարձնում է հարմարավետ: Սենսորի հիմքում պոլիլակտիդ-կո-գլիկոլիդե թաղանթ է:

Հեղինակները նշում են, որ կենսաքայքայվող նյութերից համանման սենսորները կարող են օգտագործվել նաեւ այլ ցուցիչներ պարզելու համար` կախված այն խնդիրներից, որ իրենց առաջ դնում են հետազոտողները:

Առայժմ նոր սարքը, որն ընդամենը բրնձի հատիկի չափ ունի, փորձարկվել է միայն կենդանիների վրա: Հետազոտողներն առայժմ պատրաստ չեն նոր չիպը փորձարկել մարդկանց վրա, բայց չեն բացառում, որ նման փորձարկումներ կարող են իրականացվել ոչ հեռու ապագայում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ