Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Մարդու ուղեղը կարող է իր մեջ տեղավորել ամբողջ համացանցը. գիտնականներ. 1in.am

Մարդու ուղեղը կարող է իր մեջ տեղավորել ամբողջ համացանցը. գիտնականներ. 1in.am

Սալքի ինստիտուտի նեյրոֆիզիոլոգների հաշվարկներով՝ մարդու ուղեղը կարող է տեղավորել մոտ 10 անգամ շատ տեղեկություն, քան համարվում էր նախկինում`՝ մի քանի պետաբայթ տեղեկություն, որը պետք է բավարարի` տեղավորելու համացանցի ներկայիս գրեթե ամբողջ քոնթենթը: Այս մասին ասվում է eLife ամսագրում հրապարակված հոդվածում:

Թերի Սեջնևսկին Լա-Խոյայում (ԱՄՆ) Սալքի ինստիտուտից բացատրում է, որ ներկայումս գիտնականները կարծում են, որ մեր հիշողությունները պահվում են ուղեղի առանձին մասում, որը նեյրոֆիզիոլոգները հիպոկամպ են անվանում: Հիշողությունն այնտեղ պահվում է ինչպես մեկ նեյրոնից մյուսին փոխանցվող էլեկտրական ազդակների տեսքով, այնպես էլ քիմիական ազդանշանների տեսքով:

Մարդու ուղեղը կարող է իր մեջ տեղավորել ամբողջ համացանցըՀոդվածի հեղինակները որոշել են պարզել, թե ինչպես են տեղի ունենում այդ գործընթացները՝ ստեղծելով մեկ արյունատար բջջի մեծության հիպոկամպի համակարգչային ամբողջական մոդել:

Նեյրոֆիզիոլոգները նկատել են, որ մի շարք նյարադային բջիջներ նույն «հարևանի» հետ կապված են եղել ոչ թե մեկ, այլ մի քանի սինափսներով, որոնք նեյրոնները կապում են այլ բջիջների, ինչը նշանակում է, որ նրանք փոխանցում են նույն ազդանշանի երկու օրինակ:

Ուսումնասիրության արդյունքները հաստատում են, որ ուղեղն ամենաարդյունավետ հաշվողական սարքն է: Սպառելով ընդամենը 20 վատտ էներգիա, մեր նյարդային համակարգն աշխատում է ժամանակակից սուպերհամակարգիչների համար անհասանելի տվյալների ծավալի հետ:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. news.caravan.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ