Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ալցհայմերի հիվանդության զարգացման պատճառներից մեկն ուղեղի բորբոքումն է. news.am

Ալցհայմերի հիվանդության զարգացման պատճառներից մեկն ուղեղի բորբոքումն է. news.am

Մինչեւ վերջերս համարվում էր, որ Ալցհայմերի հիվանդության պատճառը մարդու իմունային համակարգում է թաքնված, սակայն այժմ Սաութհեմփթոնի համալսարանից գիտնականների մի խումբ պարզել է, որ Ալցհայմերի հիվանդության պատճառ կարող է լինել նաեւ գլխուղեղում բորբոքային գործընթացը:

Ալցհայմերի հիվանդությունը զարգացող նեյրոդեգեներատիվ հիվանդություն է` ձեռքբերովի թուլամտության ձեւերից մեկը, որով ամբողջ աշխարհում ավելի քան 47 մլն մարդ է տառապում:

Դիեգո Գոմես-Նիկոլան ու իր գործընկերները վերլուծել են մարդկանց գլխուղեղի հյուսվածքների նմուշները, որոնց մոտ Ալցհեյմերի հիվանդություն էր ախտորոշվել եւ դրանք համեմատել են առողջ մարդկանց տվյալների հետ:  Պարզվել է, որ այդ հիվանդությամբ տառապող մարդկանց գլխուղեղում ավելանում է միկրոգլիայի բջիջների քանակը, որոնք մասնակցում են, օրինակ, բորբոքային գործընթացներում իմունային պատասխանի կարգավորմանը:

Հետազոտողներն ուսումնասիրել են նաեւ Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մկների ուղեղը. եթե հիվանդությունը զարգանում է, գլխուղեղում միկրոգլիայի քանակն ավելանում է: Հեղինակները պարզել են, որ կրծողների կողմից CSF1 սպիտակուցի աշխատանքն արգելափակող պաշարիչների օգտագործումը կանխարգելում է միկրոգլիալ բջիջների թվի ավելացումը: Այդ նույն պաշարիչներն օգնում էր պահպանել կապերը նեյրոնների միջեւ, որոնց կորուստը Ալցհայմերի հիվանդության բնութագրական գծերից է:

Հետազոտությունը ցույց է տվել, որ CFS1 պաշարիչ ստացած կենդանիների մոտ ուսուցման եւ հիշողության հետ կապված խնդիրները պակաս արտահայտված էին, քան այն կենդանիների, որոնց նման դեղ չէին տվել:  Հեղինակները նշում են, որ դեղը թույլ էր տալիս ազատվել սոսկ «միկրոգլիայի» ավելցուկից, բայց ոչ մի կերպ չէր ազդում գլխուղեղի հյուսվածքներում բետաամիլոիդի կուտակման վրա:

Այժմ հետազոտողները նախատեսել են մարդու համար անվտանգ  CFS1-ի պաշարիչ ստեղծել եւ նրա ազդեցությունը փորձարկել Ալցհայմերի հիվանդությամբ տառապող հիվանդների վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.doctorate.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ