Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Մարդիկ կարող են հիշել այնպիսի դեպքեր, որոնք երբեք իրենց կյանքում տեղի չեն ունեցել. հոգեբաններ. 1in.am

Մարդիկ կարող են հիշել այնպիսի դեպքեր, որոնք երբեք իրենց կյանքում տեղի չեն ունեցել. հոգեբաններ. 1in.am

Գտնվելով մարդկանց խմբի մեջ՝ մարդը կարող է հիշել այնպիսի դեպքեր, որոնք երբեք իրենց կյանքում տեղի չեն ունեցել: Այս մասին հայտարարել են ամերիկացի հոգեբանները համապատասխան հետազոտությունների հիման վրա՝ հայտնում է Informing-ը:

Գիտնականների խոսքով՝ երբևէ տեղի չունեցածը «հիշելու» համար մարդուն բավական է զգալ խմբի ճնշումը: Այսպես՝ գիտությանը դեպք է հայտնի, երբ տղան, ում խորթ հայրը մեղադրվել է սեռական բռնության մեջ, պատմել է այդ մասին՝ չնայած նրա հետ դա չի կատարվել:

Երեխան, որոշ ժամանակ գտնվելով ոստիկանների մեջ, սկսել է պատմել այն մասին, ինչ նրա հետ իրականում տեղի չի ունեցել: Իր խորթ հոր դեմ ցուցմունք տալով՝ տղան, իրոք, հավատացել է, որ իր հիշողություններն իրական են:

Սակայն, թե ինչպես է աշխատում մարդու հիշողությունը, ով ինչ-որ պահի օտար հիշողությունները սկսում է ընդունել որպես սեփական, գիտնականները դեռևս չեն պարզել: Հետազոտողների խոսքով՝ նրանք մտադիր են բացահայտել այդ պրոցեսի մեխանիզմը, և թե արդյո՞ք դա մի մարդուց մյուսին հիշողության «հեռարձակում» է:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. constructorus.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ